Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ինչի մասին են զրուցում Ամանորի սեղանի շուրջ

Ինչի մասին են զրուցում Ամանորի սեղանի շուրջ
04.01.2014 | 17:33

Նկատե՞լ եք՝ ինչպիսի տրամադրությամբ են Ամանորը շնորհավորելու գալիս ձեր հյուրերը: Առաջին հայացքից թվում է անհոգ են, ուրախ, դուռդ թակում և ծիծաղով ու զվարթ դեմքերով տեղավորվում են սեղանի շուրջ, սկսում զրուցել դեսից դենից: Առաջին կենացներից, բարեմաղթանքներից հետո միանգամից խոսակցության թեման փոխվում է, մանավանդ, երբ աչքներովն է ընկնում սեղանին դրված կանաչեղենն ու միրգը: Մոռանալով առիթն ու նպատակը՝ սկսում են հերթով հիշել, թե որ խանութից կամ սուպերմարկետից ինչ գնով և ինչ որակի մթերք են գնել, երևանյան որ խանութներն են ավելի մատչելի, և նրանց հիասթափությունը կենտրոնանում է «Լֆիկ» մականունով հայտնի գործարարի սիթիի վրա: Կրկին տհաճությամբ վերհիշում են Ամանորի նախօրեին վաճառվող 600 դրամանոց դեղնած կանաչին, 2000-ից սկսվող տանձը, թանկ ու կրակ քաղցրավենիքը, «հորս գնով» վաճառվող հյութերը, մյուսը, մյուսը: Ի դեպ, նրանցից յուրաքանչյուրն իր հետաքրքիր պատմությունն ունի: Անդարադառնալով ժողովրդի սոցիալական ծանր վիճակին, երկրի անորոշ հեռանկարին` մի խո՜րը հոգոց են հանում, միմյանց սիրտ տալիս հուսադրող «լավ կլինի»-ով ու չխկացնում բաժակները: Մի հարցում նրանք բոլորն իրավացի են` լավատեսությունն ու հույսը այն վերջին բարիքն է, որից հրաժարվել ոչ մեկս չի ուզում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ