Լեգենդար երգչուհի Թինա Թյորները հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, հայտնում է Washington Post-ը: Բեռնի ամերիկյան դեսպանատանը նա Շվեյցարիայի քաղաքացիություն է ընդունել: 18 տարի Շվեյցարիայում ապրող Թյորներն ասել է, որ հայրենիքի հետ իրեն քիչ բան է կապում: 74-ամյա Թյորներն ապրիլին շվեյցարական անձնագիր էր ստացել և սովորել գերմաներեն: 2009-ին նա թողել էր բեմը, իսկ 2013-ի ամռանն ամուսնացել գերմանացի պրոդյուսեր Էրվին Բախի հետ: