Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 2013թ. հրատապ ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից Գավառ քաղաքին հատկացվել է 2 միլիոն 410 հազար դրամ` երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար: Քաղաքապետի մոտ կայացած քննարկումների արդյունքում հստակեցվել է երաժշտական այն գործիքների ցանկը, որոնք առաջնահերթ էին դպրոցների համար: Տրամադրված գումարով ձեռք է բերվել երեք դաշնամուր ` «Պետրով», երկու ջութակ, երկու քանոն, սաքսաֆոն, ալտ և հարվածային գործիքներ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Հասկանալի է, որ երաժշտական գործիքները ևս կարևոր են` հատկապես երեխաների կրթադաստիարակչական և երաժշտական ունակությունների խթանման համար, բայց մի՞թե դա այնքան հրատապ էր, որքան անապահով բազմաթիվ ընտանիքների, աշխատատեղերի, արտագաղթի (որի հետևանքով ոչ միայն Գավառը, այլև ողջ մարզն է դատարկվել բնակչությունից) հետ կապված հրատապ լուծում և քննարկում պահանջող խնդիրները: