Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, աշխատանքը կսկսի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Այս առիթով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր Նվիրապետական Աթոռներից ու թեմերից Մայր Աթոռ կժամանեն եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ:
Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի մոտ 6 դար ընդմիջումից հետո։
Օրակարգում երկու կարևորագույն հարցեր են՝ Մկրտության միօրինակ ծեսի որդեգրումը, Հայ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնումը և այդ շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման խնդիրը: