38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանը կարող է վերանայել ժամանակի հաշվարկման կարգը

Հայաստանը կարող  է վերանայել ժամանակի հաշվարկման կարգը
08.09.2013 | 15:14

ՌԴ խորհրդարանի կոմունիստական ֆրակցիան օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում են վերադարձնել ձմեռային ժամանակը, ինչպես նաև տարածքները բաժանել ըստ ժամային գոտիների ինչպես եղել է ԽՍՀՄ ժամանակ: Նախագծի հեղինակների կարծիքով Ռուսաստանում ժամանակի հետ կապված ստեղծված իրավիճակը բացասականորեն է ազդում մարդկանց առողջության և աշխատունակության վրա, քանի որ մշտապես գործող ամառային ժամանակը չի համապատասխանում մարդկային օրգանիզմի կենսաբանական առանձնահատկություններին: Կոմունիստ պատգամավորները առաջարկում են ՌԴ տարածքը այժմ գործող 9 ժամային գոտիների փոխարեն բաժանել 11-ի, ինչպես եղել է նախկինում, ինչին վարժված էր ռուսաստանցիների մեծ մասը:

ՌԴ պատգամավորների օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում, արդյո՞ք ենթադրվում է, որ Հայաստանն էլ կվերանայի իր ժամանակը` նախադեպային օրինակով: Հայաստանի իշխանությունները արդեն իսկ Հայաստանի ժամանակը հարմարեցրել են ռուսականին: Հիշեցնենք, որ 2011-ի աշնանը Ռուսաստանը անցավ մշտական ամառային ժամանակի, որից քիչ ժամանակ անց, 2012-ի ձմռանը Հայաստանի իշխանությունները որոշեցին վերացնել ամառային ժամանակը և արդյունքում Հայաստանի ժամանակը համապատասխանեցվեց Ռուսաստանի ժամանակին: Նկատի ունենալով, որ Հայաստանը ըստ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պատրաստ է մտնել Մաքսային միության մեջ, ռուս կոմունիստների սույն օրինագիծն ընդունվելուց հետո հայերը կվերանայեն 2012-ի փետրվարի 9-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը` փորձելով այն կրկին հարմարեցնել Ռուսաստանին: Դե, նկատի ունենք` նախադեպային օրինակով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ