Տարոն Մարգարյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է։ Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ է հանդիպում՝ փորձելով հասարակական աջակցություն ստանալ նրանցից։ Ասում են՝ ցանկացել է հանդիպել շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, վերջիններս, սակայն, հրաժարվել են։ Առաջիկա օրերին նախատեսված են հանդիպումներ երիտասարդական խմբերի, հասարակական կառույցների հետ։ Քաղաքապետը փորձում է ելքեր գտնել ու համախոհներ շահել։