Հունիսի 6-ին Մադրիդում Ադրբեջանի դեսպանությունը Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա էր ներկայացրել` Մոնսերատ Կաբալիեի Ստեփանակերտ այցի կապակցությամբ, հայտարարելով, որ «նման այցերը խախտում են միջազգային իրավունքի նորմերը և վնասում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ այցը եղել է մասնավոր և երգչուհու անձնական նախաձեռնությամբ: Բացի այդ` «Իսպանիան, ի թիվս միջազգային իրավունքի այլ սկզբունքների, ճանաչում է տարածքային ամբողջականության սկզբունքը և սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»: