Երբ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ակտիվ քննադատում էր ընդդիմադիրներին Դիլիջանում միջազգային դպրոցը կյանքի կոչելու համար հարկային արտոնություններ տալուն դեմ լինելու համար, տեղից Հրանտ Բագրատյանն ըմբոստացավ ու զուգահեռ խոսեց Այվազյանի հետ: Հովիկ Աբրահմայնը հայտարարեց ընդմիջում: Այդ ընթացքում բորբոքված Բագրատյանը մոտեցավ Այվազյանին, ով իր բամբ ձայնով հակադարձում էր ընդդիմադիր գործչին: Կրքերը հանգստացրեց ԱԺ խոսնակը` Հրանտ Բագրատյանի հետ կարճատև զրույցի բռնվելով: Մինչ այդ Վարդան Այվազյանը լքեց դահլիճը:
Վերջինիս ելույթը`քիչ ուշ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ