ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը ներկայացնող չորս ֆիլիպինցիներ ազատ են արձակվել գերությունից։ Նրանք գերեվարվել էին երեքշաբթի Իսրայելի կողմից բռնազավթված Գոլանի բարձունքներում սիրիացի ապստամբների կողմից։ Խաղաղապահները փոխանցվել են իսրայելյան կողմին։ Վերջիններիս հափշտակման պատասխանատվությունը ստանձնել էր սիրիական ծայրահեղական մի խմբավորում, նրանք պահում էին խաղաղապահներին, ինչպես իրենք են նշում, վերջիններիս անվտանգության համար։