Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է պատրաստվում անել վերջինս մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններից հետո: Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց, որ իրենք առաջիկայում սկսում են հավաքների շարք՝ մայիսի 9-ին՝ Գյումրիում, մայիսի 17-ին՝ Երևանում, Ազատության հրապարակում:
Երևանի ավագանու ընտրությունները Ժիրայր Սեֆիլյանը բնորոշեց որպես թատերական բեմականացում, չընտրություններ: Նա կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը Երևանի ավագանիում կունենա այն նույն տոկոսային հարաբերակցությամբ մանդատներ, որքան ստացել է Ազգային ժողովում: Ուստի, նրա դիտարկմամբ, ընդդիմադիր ուժերը պետք է հրաժարվեն ընտրություններին մասնակցելուց և դուրս գան այս «ընտրական կազինոյից»: Իսկ ելքը նա տեսնում է համատեղ ուժերով պայքարի լծվելու մեջ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ