38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերոււմ են Հ1-ն ու հանրային ռադիոն

Ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերոււմ են Հ1-ն ու հանրային ռադիոն
30.04.2013 | 17:07

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, Երևանի ավագանու ընտրությունների մշտադիտարկման

արդյունքներով, ընտրարշավի լուսաբանման գործում առավել ակտիվություն է ցուցաբերում «Կենտրոն» հեռուստաալիքը, ոին հետևում են
«Երկիր Մեդիան» և «Արմնյուզը»: «Այս առումով «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան» վերականգնել են առաջատարի իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և որոնք զիջել էին 2013 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ: Դրանով իսկ հաստատավել են ԵՄԱ մշտադիտարկման խմբի այն ենթադրությունները, որ ընտրությունների նկատմամաբ այս երկու հեռուստաալիքների հետաքրքրությունը որոշակիորեն պայմանավորված է ընտրարշավներին համապատասխանաբար «Բարգավաճ Հայաստան» և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների մասնակցությամբ»,-ասաց պարոն Նավասարդյանը: Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ, ինչպես մշտադիտարկման արդյունքներն ե փաստում, ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերոււմ են Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը և Հայաստանի հանրային ռադիոն: «Երկրի քաղաքական գործընթացների նկատմամբ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության հարաբերականորեն թույլ հետաքրքրությունն արդեն կարելի է ավանդական համարել»,-նկատեց բանախոսը:
Նշենք, որ հետազոտված բոլոր ԶԼՄ-ների հանրագումարված տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից լուսաբանման ամենամեծ ծավալի արժանացել է ԲՀԿ-ն: Երկրորդ տեղում է «Բարև Երևան»-ը, ապա` «Ժառանգություն» կուսակցությունը:Իսկ անդրադարձների հաճախականությամբ առաջատարը ՀՀԿ-ն է, որն իրեն հատկացված եթերաժամանակով զիջում է ինչպես «Բարև Երևանին», այնպես էլ ԲՀԿ-ին: Առաջին եռյակից փոքր ինչ հետ են մնում ՀՅԴ-ի, ՕԵԿ և ՀԱԿ կուսակցությունների ցուցանիշները:
Բ.Նավասարդյանի խոսքով, «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում ԲՀԿ-ն նախընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների հանդեպ ճնշող
առավելություն ունի: Նա լուսաբանման ծավալով իր մրցակիցներից առաջ է անցել նաև Հ 2-ի եթերում: ՀՅԴ-ն մրցակիցների նկատմամբ փոքր ինչ
առավելություն է ստացել «Երկիր Մեդիա» հեռուստաալիքում, ՀՀԿ-ն` Հ1-ում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ