Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Պուտինը կառնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի բարևը

Պուտինը կառնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի բարևը
12.04.2013 | 11:42

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի տերն էր` նա գնաց Մոսկվա, «հաղթանակը բերելու», բայց խնդիրն այն է, որ ցարը տեղում չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան Ուդեում է: Եթե այցը մեկօրյա է և մասնավոր, ու՞մ հետ է հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այցը պաշտոնական հրավերով է, որտե՞ղ և ե՞րբ է հանդիպումը կայանալու:
Այս հարցերը, սակայն, երկրորդական են, կարևորը փաստն է: Իսկ փաստը տարօրինակ է ու հակասում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության փաստին: Եթե Նոր Հայաստանը պիտի գնար հին Հայաստանի արատավոր ոտնահետքերով, ո՞վ է և ի՞նչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես: Նա, իհարկե, կվերադառնա և շատ հուզիչ պատմություն կներկայացնի իր հերթական հաղթանակի մասին, որը տոնախմբելու համար, հավանաբար, այս անգամ աղոթելու կգնա Մայր Հայաստանի հուշակոթող: Բայց ի՞նչ կապ ունի այդ ամենը մեզ հետ:

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ