Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հայաստանում կհյուրընկալվեն նշանավոր գրողներ

Հայաստանում կհյուրընկալվեն նշանավոր գրողներ
04.03.2013 | 16:29

Ապրիլի 15-21-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի պոեզիայի միջազգային փառատոն, որի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն նշանավոր գրողներ աշխարհի տարբեր երկրներից։

Փառատոնի շրջանակում բացվելու է նաև պոեզիայի պուրակ, որտեղ Հայաստան ժամանած գրողները սոսիներ կտնկեն:
2012-ի հոկտեմբերին Արցախում առաջին անգամ անցկացվեց «Գրողը` խաղաղության մունետիկ» խորագրով պոեզիայի միջազգային փառատոն, որին մասնակցեցին մայր Հայաստանի, Արցախի, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լիբանանից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռումինիայից և Վրաստանից ժամանած պոետներ:
ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը կարևորում է նման փառատոների անցկացումը, նրա համոզմամբ` հայ գրականությունն այսօր ներկայանալի և մրցունակ է:
Հավելենք, որ անցյալ տարի հայ պոեզիան լույս էր տեսել գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն, շվեդերեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ