Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին:
Դծվար չէ ենթադրել, որ հրաժարականի պատճառը Շիրակի մարզում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի փաստացի պարտությունն է, ինչի պատասխանատվությունը և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով բարդվելու էր մարզի ղեկավարի վրա:
Սպասենք ընտրությունները «տապալած» մյուս մարզերի առաջին դեմքերի հրաժարականներին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ