Էրեբունու13/19–ի ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձի տեղեկացմամբ, բազմաթիվ խախտումներ է նկատել։ Երբ փորձել է այդ մասին զգուշացնել հանձնաժողովի անդամներին, վերջիններս ուշադրություն չեն դարձրել։ Վստահված անձի պատմելով, առավոտյան 10-11-ի սահմանում, մի խումբ քաղաքացիներ ներս են մտել ընրատեղամաս և փորձել քվեարկել։ «Ժառանգության» ներկայացուցչի պնդմամբ, այդ «խումբը», որը եկել էր ընտրության, գրանցված էր այն հասցեի տակ, որտեղից իրենցից առաջ արդեն եկել, քվեարկել էին։ «Երբ փորձեցի այդ մասին ասել ներկաներին՝ խախտումը արձանագրելու նպատակով, ոչ ոք չլսեց։ Զանգահարեցի «Ժառանգության» շտաբ, տեղյակ պահեցի։ Ինձ տվեցին արագ արձագանքման հեռախոսահամարը, զանգեցի նրանց, ներկայացրեցի իրավիճակը, ասացին՝ մարդ կուղարկեն։ Մնացի սպասելով՝ ոչ ոք չեկավ։ Ես համոզված եմ՝լավ էլ եկել են, բայց դրսում իրենց հարցերը լուծել, գնացել են։ Ինչո՞ւ չէ, կծախվեն, խի՞ չէ որ»,–պատմեց «Ժառանգության» վստահված անձը։
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ