Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին (ընտրությունը կայացավ հունվարի 23-24-ին, 2012-ի հոկտեմբերի 12-ին պատրիարք, Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանից հետո): Վեհափառը նշել է. «Մեր հոգու հայցն է, որ Տիրոջ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ շարունակի տերունապատվեր սպասարկությունն ու նախանձախնդիր պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի»:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ