Այսօր, ժամը 12:00-ից սկսվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը: Աննա Մնացականյանը, չնայած բոլոր բողոքներին, որ եղել են մինչ այժմ և չնայած նրան, որ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա նա առհասարակ իրավունք չուներ հայտ ներկայացնելու, այնուամենայնիվ մասնակցում է մրցույթին: Դրա դեմ ուսումնարանի առջև սկսվեց բողոք-ակցիա դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: