Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Մարդը» ցուցահանդես՝ նվիրված հանրային խնդիրներին

«Մարդը» ցուցահանդես՝ նվիրված հանրային խնդիրներին
26.11.2012 | 17:51

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում «Բյուրոկրատ» գրախանութում կբացվի «Մարդը» ցուցահանդեսը՝ հանրային խնդիրները լուսաբանող ստեղծագործությունների ցուցադրությամբ:

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի նպատակն է արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները: Անցած 6 ամսում ստեղծվել են առկա սոցիալական խնդիրները լուսաբանող ավելի քան 80 նկարազարդ պատմություններ, սոցիալական գովազդեր, փողոցային արվեստի նմուշներ, կազմակերպվել է հանրային «Սոցարտ» բացօթյա նկարչական միջոցառումը:
Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորքը» (ԱՄՆ), «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ