38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իվան Ռոդիչը շրջելու է Երևանի փողոցներով` փնտրելով նորաձև հագնված մարդկանց

Իվան Ռոդիչը շրջելու է Երևանի փողոցներով` փնտրելով նորաձև հագնված մարդկանց
15.10.2012 | 18:09

Երևանում է սթրիթ-սթայլ լուսանկարիչ, մշակութային վերլուծաբան Իվան Ռոդիչը:

«Նորաձևությունը հասարակական ֆենոմեն է, դա մի լեզու է, որի միջոցով մարդիկ արտահայտվում են: Հետաքրքիր է ճամփորդել աշխարհի տարբեր երկրներում և տեսնել, թե ներկայիս գլոբալիզացված համաշխարհային իրականության մեջ ինչպես են մարդիկ հագուկապի միջոցով ինքնարտահայտվում, և շփման ինչպիսի միջոց է դա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իվան Ռոդիչը, ընդգծելով, որ ձանձրալի և անընդունելի է, երբ մարդիկ նորաձևության ամսագրերից կամ այլ աղբյուրներից փորձում են ընդօրինակել հայտնի մարդկանց:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի` «Ավելի հաճախ մարդու տեսա՞կն է թելադրում հագուստի ոճը, թե՞ հակառակը` ընտրած հագուստը կարող է էապես փոխել մարդու տեսակն ու հոգեվիճակը» հարցին, լուսանկարիչը պատասխանեց, որ իր համար ավելի ընդունելի է, երբ հագուստը մարդու բնական գոյության, տեսակի, ինքնարտահայտման շարունակությունն է: «Իհարկե, լինում է նաև հակառակը, օրինակ, երբ դեռահասը փորձում է պատկանել որևէ խմբի կամ նորաձևությամբ մոտենալ մի խմբի, որին իրականում չի պատկանում: Նման դեպքերում ոճն է ազդում է մարդու վրա»:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին և 16-ին Իվանը շրջելու է Երևանի փողոցներով` փնտրելով նորաձև հագնված մարդկանց: Ռոդիչը ծանոթ է մեր մշակույթին, հետաքրքրված է և անհամբերությամբ սպասում է, թե ինչ է տեսնելու այցի ընթացքում: Այս օրերին կանցկացվի դասախոսություն «Թումո» կենտրոնում, ինչպես նաև Facehunter փարթի «Բուրբոն սթրիթ» փաբում:
Իվան Ռոդիչի նպատակն է բացահայտել նորագույն համաշխարհային տրենդները, ընթացիկ մշակութային իրադարձություններն ու նորաձևությունը: Նա տասնամյակի ամենանշանակալի տրենդների ավանգարդն է համարվում: Երբ 2006-ին սկսեց իր գործունեությունը, սթրիթ-սթայլ բլոգինգը նոր էր զարգանում, և նրա շնորհիվ է, որ վերջինս, որպես ֆենոմեն, սկսել է զարգացում ապրել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ