11.05.2016|
23:27
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի, ավարտվեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։ Մասնակիցները, որոնց ձեռքին՝ «Ես Կարոն եմ», «Ստոպ ռասիզմին» եռալեզու ցուցանակներն էին, նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ։