21.06.2016|
10:12
Մեծարգո պարոն նախագահ, հայցում եմ Ձեր ներողամտությունը Ձեր բազմազբաղ առօրյան իմ անձնական խնդիրներով զբաղեցնելու համար։ Սակայն իմ բարձրացրած հարցը, ցավոք, մեր երկրում գրեթե համատարած բնույթ է կրում, մի հարց է, որի ուղտը, վաղ թե ուշ, չոքում է բոլոր նրանց դռանը, ովքեր առանց որևէ մեկի հովանավորության, միայն սեփական աշխատասիրության, գիտելիքների ու նվիրվածության շնորհիվ ինչ-որ դիրքի են հասել: