-
05.09.2013|
23:32
Սեպտեմբերի 5-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը սկսվեց անսովոր պայմաններում: Նախքան նիստը Մելիք-Ադամյան փողոցում հավաքվել էին Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն դեմ մի քանի տասնյակ քաղաքացիներ` արտահայտելու իրենց բողոքը:
-
05.09.2013|
18:00
Վերջին շրջանում քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած «Նախախորհրդարանը» վերջին երկու օրերին լռում է և որևէ խոսք չի ասել Սարգսյան-Պուտին հանդիպման և Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին: «Նախախորհրդարանի» հայտնի դեմքերին երեկ չտեսանք նաև ՀՀ նախագահի նստավայրի առջև կազմակերպված ցույցի ժամանակ, որի մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտում այդ որոշման դեմ:
-
05.09.2013|
11:33
Սեպտեմբերի 10-ին մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը։ Այդ օրը նվագախմբի հետ հանդես կգա ամերիկացի հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը։ Համերգը կղեկավարի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
-
04.09.2013|
17:51
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը: Ակումբը կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
-
04.09.2013|
16:49
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր ՄԱՐԿԱՐՈՎԸ, անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշմանը, նշեց, որ դրանից չարժե «շոկ» ապրել, և որ ինքը այդ միությանն անդամակցելու հայտարարության մեջ որոշակի հետևողականություն է տեսնում:
-
04.09.2013|
16:46
ՀՀ նախագահի նստավայրին հարակից տարածքը օրվա երկրորդ կեսին շրջափակված էր ցուցարարներով ու թվով նրանց չզիջող ոստիկաններով:
-
04.09.2013|
16:34
Բալթյան և Սկանդինավյան երկրների արտաքին գործերի 7 նախարարները հայտարարություն են տարածել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
-
04.09.2013|
12:41
Երեկ ողջ գիշեր Ֆեյսբուքը «պայթում» էր տարատեսակ մեկնաբանություններից, կանխատեսումներից, գնահատականներից, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում արած համատեղ հայտարարությանը, համաձայն որի` Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
-
03.09.2013|
22:23
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.):
-
03.09.2013|
22:21
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: