22.10.2013|
11:32
Վերջերս Գյումրիում տեղի ունեցած «Քաղաքի օր» հանդիսությունից մեր տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել՝ «Ողջո՛ւյն, Գյումրի», թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների՝ զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։