38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    25.10.2013| 17:25
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ1 զանգվածի, բացի Անդրանիկի 52-62 զույգ համարներից, Րաֆֆու 37-61, 69, 73-103 կենտ համարներից, Բաբաջանյան 1, 1/1,1/2, 3, 5, 7, 9, 15, 19 համարներից, Բ2 զանգվածի, Բ3 զանգվածի, բացի Ջիվանի 1-17 համարներից, Բ4 զանգվածի, Շահումյանի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 19 կազմակերպություն

    ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 19 կազմակերպություն

    25.10.2013| 17:03
    Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
  • Անցկացվում է «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը

    Անցկացվում է «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը

    25.10.2013| 13:35
    Հոկտեմբերի 25-27-ը ԵՊՀ-ում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում կանցկացվի նաև «Երիտասարդ հոգեբանների գիտական դպրոց» ծրագիրը։ «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» վերտառությամբ միջազգային գիտաժողովն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Մասնակցում են անվանի գիտնականներ թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից, ինչպես նաև՝ երիտասարդ մասնագետներ։
  • Հարցը փակված է

    Հարցը փակված է

    25.10.2013| 13:28
    Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ և ԲՀԿ խմբակցության անդամները վերստին անդրադարձել են Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև օրերս տեղի ունեցած միջադեպին:
  • Շարլ Ազնավուրը` Լոնդոնի Թագավորական Ալբերտ սրահում

    Շարլ Ազնավուրը` Լոնդոնի Թագավորական Ալբերտ սրահում

    25.10.2013| 12:07
    Հոկտեմբերի 25-ին, 19:00-ին լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրը, ով համարվում է բոլոր ժամանակների մեծագույն երգիչ-ստեղծագործողներից մեկը, վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնում:
  • «Փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն»

    «Փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն»

    24.10.2013| 18:54
    Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հյուրն էր:
  • Սերժ Սարգսյանը մեկնեց Մինսկ

    Սերժ Սարգսյանը մեկնեց Մինսկ

    24.10.2013| 13:49
    Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
  • Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    24.10.2013| 11:02
    Նոյեմբերի 5-6-ը Երևանում կանցկացվի «Թուրքիայի Հանրապետության 90 տարիները. Աթաթուրքից մինչև Էրդողան» խորագրով միջազգային համաժողովը։
  • Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

    Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

    23.10.2013| 17:59
    Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ և կանցկացվի հոկտեմբերի 22-25-ը:
  • Քաղաքագետն առաջարկում է Լուկաշենկոյին ճանաչել ազգային հերոս, ով կփրկի Հայաստանը

    Քաղաքագետն առաջարկում է Լուկաշենկոյին ճանաչել ազգային հերոս, ով կփրկի Հայաստանը

    23.10.2013| 16:30
    «Գազի գնի հետ կապված պետք է հիասթափեցնեմ: Շուտով Ռուսաստանը պաշտոնապես կհայտարարի, որ գազի գինը բարձրացնելու է»,-«Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց քաղաքագետ Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` հավելելով, որ սա պաշտոնական դիրքորոշում է: Նրա խոսքով` Ռուսաստանը գազի գինը բարձրացնելու է ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը չի սիրում մեզ, այլ` որովհետև դա նրա «որոշելիքն է»: