28.10.2013|
13:16
Վրաստանում նախագահական ընտրություններն ավարտվեցին: Նախնական տվյալներով առաջատարը «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է: Վրաստանի ԿԸՀ-ը արդեն ստուգել է քվեաթերթիկների 91 տոկոսը, համաձայն որոնց Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է ձայների 62.09 տոկոսը, երկրորդ տեղում է Վրաստանի դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն, իսկ երրորդ հորիզոնականում «Ժողովրդավարական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է` 10.06 տոկոսով: Նկատենք, որ երկրի բնակչությունը պասիվություն է ցուցաբերել ընտրություններին, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 46.6 տոկոսը միայն: