01.11.2013|
17:35
Նոյեմբերի 3-ին Գրինվիչի ժամանակով 12:47:36-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` այսպես կոչված Արեգակի հիբրիդ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար (մասնակի կամ լրիվ խավարում): Լրիվ խավարման փուլում, երբ հեռավորությունների տատանումների պատճառով Լուսնի սկավառակն ավելի փոքր է Արեգակի սկավառակից, դիտվում է օղակաձև խավարում: Հազվագյուտ դեպքերում լրիվ և օղակաձև խավարումները հաջորդում են միմյանց` կախված, թե Երկրագնդի որ կետից են դիտվում, և այս դեպքում խավարումը կոչվում է հիբրիդ կամ օղակաձև-լրիվ: