«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Աննա Մկրտչյան․ «ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի պաշտոնանկ եղած երեք անդամների դիմումը»

Աննա Մկրտչյան․ «ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի պաշտոնանկ եղած երեք անդամների դիմումը»
09.07.2020 | 14:22

Այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում։
Արդյո՞ք դրանք լրատվամիջոցներ են։

Ոչինչ, որ իրականությանը չհամապատասխանող վերնագրեր են տպել, որովհետև խոսքն ամենևին դիմումի մասին չէ։
Այս նախադասությունն ավելի սարսափելի կողմեր ունի քան ՍԴ դատավորների և ՄԻԵԴ-ի վերաբերյալ կեղծ տեղեկությունն է։
Այս նախադասության նման հարյուրավոր, եթե ոչ հազարավոր վերնագրեր են եղել իշխանազավթումից առաջ և դրանից հետո։
Այս անազնիվ լրատվամիջոցներն են տարիներ շարունակ հոգացել, որ ՀՀ քաղաքացիների մի մասը դառնա գրված վերնագրի, այն էլ իրականությունը գլխիվայր ներկայացնող վերնագրի գերին։


Այս անազնիվ լրատվամիջոցներն են, որ ամեն գնով փորձել ու փորձում են, որ քաղաքացիները նյութի բովանդակությանը չծանոթանան։
Ու կարող են դեռ հպարտանալ, որ Հայաստանը բռնապետություն դարձնելու մեջ իրենք էլ լումա ունեն։ Հիմա հպարտանան, որովհետև հետո իրենք էլ պիտի ոչ այդքան հաճելի հարցերի պատասխանեն։

Ու քանի, որ երկրում «մեեեեեեծ նորարարությունների» փուլ է։ Առաջարկում եմ իշխանազավթման գործընթացի ակտիվ մասնակից լրատվամիջոցներին էլ անմասն չթողնել և այն վերանվանել «բռնապետութուն» ռադիոկայաններ, TV-ներ, թերթեր և այլն։

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ