«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Արթուր Եղիազարյան․ Բա՛վ է հիմա էլ տեղայնական գերազանցությամբ ու ստորադասությամբ՝ ըստ բնակավայրի պառակտվեք

Արթուր Եղիազարյան․ Բա՛վ է հիմա էլ տեղայնական գերազանցությամբ ու ստորադասությամբ՝ ըստ բնակավայրի պառակտվեք
27.06.2020 | 21:32

Ես բնիկ Հայաստանցի եմ, Հայկական Լեռնաշխարհից։ Էական չէ, թե հայոց հայրենիքի որ բնակավայրում են ծնվել նախապապս, պապս, հայրս, ես և որդիներս։ Հետևաբար՝ ինձ բնիկ եմ համարում հայոց հողի ցանկացած անկյունում։


Իսկ դու՞ք որտեղից եք։
Բա՛վ է հիմա էլ տեղայնական գերազանցությամբ ու ստորադասությամբ՝ ըստ բնակավայրի պառակտվեք։
Մարդիկ ընդամենը ֆլեշմոբ են անում գույքահարկի բարձրացման օրինագծի դեմ։ Ինչու եք շեշտադրում անում հնչեցրած «բնիկ» բառի վրա ու բուն թեմայից շեղվելով ու շեղելով՝ նոր բացասական մթնոլորտի օջախ ստեղծում։ Դուք էլ ձեր բնակավայրը նշեք, կամ եթե Երևանի բնակիչ եք, անկախ նրանից վերաբնակիչ կամ ծնունդով երևանցի եք՝ դա նշելով, կամ ընդհանրապես չնշելով, եթե դեմ եք գույքահարկի բարձրացմանը՝ միայն դրանից խոսեք։
Իսկ «բնիկը» շեշտողներին տեղեկացնեմ, որ գույքահարկի բարձրացումը հավասարապես ազդելու է բոլորի վրա, անկախ նրանից՝ բնիկ ես, ծնունդով ես, թե վերաբնակիչ երևանցի ես։ Օրենքը չի կարող բացառություն անել հարաբերական, այսպես ասած «բնիկների» համար։ Այս բառի անհարկի կիրառումով՝ ավելորդ մանիպուլյացիայի ու բուն խնդրից շեղելու անհարկի առիթ տվեցիք։


Էս ինչ եք դարձել, հայություն ջան ...
Մի քիչ սիրեք իրար, հարգեք իրար, եթե անգամ ատում եք իրար։

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ