Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Նոր կառավարության պորտֆելների վրա ԲՀԿ-ՀՅԴ-ական ախորժակ է բացվել

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Նոր կառավարության պորտֆելների վրա ԲՀԿ-ՀՅԴ-ական ախորժակ է բացվել
08.04.2014 | 01:39

Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել, ու այժմ նոր կառավարության պորտֆելների վրա ԲՀԿ-ՀՅԴ-ական ախորժակ է բացվել: Ճիշտ է, դաշնակցականներն ու ԲՀԿ-ն իրենց ոչ իշխանական ուժեր են հորջորջում, բայց իշխանությունից դեռևս ոչ մի ուժ չի հրաժարվել: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում. «Ապրելը լավ է, բայց լավ ապրելը ավելի լավ է»:
Չնայած Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելը «դրսի» դաշնակցականների կողմից լավ չի ընդունվել, բայց «ներսի» դաշնակցականները դրան ամենևին ուշադրություն չեն դարձնում: Նրանց պորտֆել է հարկավոր, և վերջ: Օրինակ, ըստ ԶԼՄ-ների, Դավիթ Լոքյանը փափագում է փոխվարչապետի պաշտոնի մասին, մանավանդ Արմեն Գևորգյանը քոչարյանական կադր է, և հնարավոր է փոխարինվի մեկ ուրիշով: Հրանտ Մարգարյանը ևս բանակցել է Սերժ Սարգսյանի հետ, որ «պարոն» նախարարների մեջ «ընկեր» նախարարներ լինեն: Ի դեպ, ՀՅԴ-ին ձեռնտու է միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը, մի բան, որ ՀՀԿ-ն մտադիր է «մտցնել» հաջորդ ընտրություններին: Ձեռնտու է, որովհետև մեծամասնականով ՀՅԴ-ն երբեք էլ ձայներ չի ստանա, քանի որ ո՛չ սկզբունքային կեցվածք ունի, ո՛չ էլ ընտրակաշառք կարող է բաժանել: Ո՞ր ընտրողը «Վահան Հովհաննիսյան» մակագրությամբ շարֆով ու ՀՅԴ-ական անձրևանոցներով իրենց կընտրի: Իսկ համամասնականով գոնե նախագահը կթողնի խորհրդարան մտնել, գոնե որոշ լծակների տիրապետել կամ պահպանել եղած բիզնեսները: Իսկ դրա համար մի ճանապարհ կա՝ երբեմն դեմ խոսել, պոպուլիզմով զբաղվել, բայց, ընդհանուր առմամբ, հավատարիմ մնալ իշխանություններին:
Չմոռանամ մի կարևոր բանի մասին՝ իշխանություններին անհրաժեշտ է, որ ՀՅԴ-ն, թեկուզ ցածր տոկոսներով, այնուամենայնիվ, լինի խորհրդարանում: Դա էլ որպես շիրմա՝ «դրսի» աչքերի համար:

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ