Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Նոր, հեշտ կառավարվող աշխարհակարգ է ստեղծվում

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Նոր, հեշտ կառավարվող աշխարհակարգ է ստեղծվում
22.03.2014 | 15:34

Աշխարհի բախտն այս էլ որերորդ անգամ Ռուսաստանի պատերի մոտ է վճռվում: Կընկնի ռուսական կայսրությունը` հերթով կընկնեն նաև մյուսները` մինչև Հեռավոր Արևելք: Հետո կգա հաջորդ փուլը. կջնջեն պետական սահմանները: Հետո դանդաղ կվերացնեն կրոններն ու ազգությունները: Հետո մարդկությանը կվերածեն վախով կառավարվող հնազանդ հոտի, որն իր սակավապետ գոյությունը քարշ կտա, որպեսզի մոտ մեկ միլիոն մարդ շքեղության մեջ ապրի: Եվ այդ ամենը կանեն հումանիստական ամենաբարձր գաղափարների ներքո, որպեսզի մեկը չհամարձակվի դեմ կանգնել, այլապես տեղում ֆաշիստ կորակվի: Նոր, հեշտ կառավարվող աշխարհակարգ է ստեղծվում: Բայց դուք շատ մի ուրախացեք: Թե՞ հույս ունեք, որ «Ոսկե միլիոնի» մեջ եք հայտնվելու:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ