Հոկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած հերթական ՏԻՄ ընտրությունները լակմուսի թղթի պես վերհանեցին ինչպես մեր քաղաքական, հանրային ու մարդկային ներկապնակի վառ գույները, այնպես էլ՝ արատավոր բծերը:
Ես Երևանում չեմ ծնվել ու, դրանից է երևի, որ նա իմ անեզրական սերն է:
Սերը քիչ է …
Դա մի ուրիշ, ավելի մեծ զգացում է, եթե այն կա:
Դա զարմանք է, վիթխարի զարմանք, այնպես, ինչպես առաջին անգամ գեղեցիկ կնոջ … մերկությունն ես տեսնում:
Պարզվում է՝ Թբիլիսիում վրացի ազգայնականների կողմից օրերս թուրքական սրճարան-ռեստորան-խանութները ավիրվել, ջարդուփշուր են արվել, որովհետև վաղ առավոտից Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում այդ օբյեկտներից թուրքական երաժշտություն է լսվել: Թուրքական մուղամների բարձր ձայնը վրդովվեցրել է ազգայնականներին, որովհետև այդ օրը եղել է աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու սգո տարելիցը:
Իրոք հետաքրքիր են այս վրացիները:
Արդեն մի քանի օր է՝ Հանրայինի ռաբիս երգարվեստի պրոպագանդմանը նվիրված (ի՜նչ ամոթ է) 6/8 հաղորդման շուրջ խոսակցություններ են գնում: Ասում-խոսում են, բայց ոչ մի արձագանք ու արդարացում չկա կամ ինձ չի հանդիպել:
Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը առավել քան տպավորիչ էր, և կարելի է ասել, որ այն շատ հարցերի պատասխան տվեց: ՈՒ՝ ոչ միայն հարցերի:
Այսօր իմ եղբայր Արթուրի տոնն է, ով թողեց իր Պոլիտեխնիկ ինստիտուտն ու 92-ին կամավոր գնաց։ Այսօր իմ դասընկերներ Վահագնի ու Արսենի տոնն է,ովքեր զոհվեցին դեռ 19-ը չբոլորած։ Այսօր իմ մորաքույրների մինուճար որդիներ զինվոր Ռուդիկի ու հրամանատար Բորիկի տոնն է, ովքեր կյանքը զոհասեղանին դրեցին հանուն մեր հայրենիքի լինելիության։
Ահագին մտածել եմ, թե ինչ է նշանակում ներել մարդուն: Դա առաջին հերթին ներողին է հարկավոր՝ անհանգստություններին ու սպասումներին վերջ տալու, սեփական հոգում հավասարակշռություն հաստատելու համար:
Սա ես չեմ ասել: Ասել են ինձնից առաջ ու ինձնից իմաստունները, զորօրինակ, գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստը: Սույն միտքը վկայում է բոլոր ժամանակներում ինչպես անմեղության կանխավարկածի, անհատականությունների, այնպես էլ ճակատագրի ընդհանրականության առանձնահատկության մասին:
BRICS-ի գաղափարախոսական առանցքը, վերջին հաշվով, հանգում է zero sum game սկզբունքից միջազգային հարաբերություններում ինչ-որ չափով հրաժարվելու հօգուտ ալտրուիստական բնույթի նպատակների։