ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՔՊ-ն երբեք չի կարողանա ինքնամաքրվել

ՔՊ-ն երբեք չի կարողանա ինքնամաքրվել
02.07.2024 | 09:10

Նայում եմ Նիկոլի ու ՔՊ -ի ներքաղաքական գործողությունները, և ինքնաբերաբար զուգահեռներ են առաջանում 2018-ին Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վարքագծի հետ։

Նույն հաստափոր ու ոչինչ չասող դեմքերով չինովնիկները, տռզած օլիգարխները, նույն քծնողներն ու ցինիկները։ Նույն կուսակցական ժողովներն ու ձևական, անբովանդակ ելույթները։

ՀՀԿ-ն այդ կերպ սուզվեց ճահճի մեջ ու ստիպված եղավ իշխանությունը հանձնել դավաճաններին։ Հետո, իհարկե, ՀՀԿ-ն, կարծես, ինքնամաքրվել է, գիտակցել սեփական սխալները։

Իսկ այ, ՔՊ-ն հիմա նույն բանն է անում, ինչ 2018-ին՝ ՀՀԿ-ն, ու Նիկոլի, նրա կողքի մանկլավիկների վարքագծից հասկանում ենք, որ ներքին քաղաքականության մեջ ՔՊ-ն էլ ճահճի մեջ է։

ՔՊ-ն էլ կքանդվի, ՔՊ-ից էլ կսկսվի առնետավազք, ՔՊ-ին էլ կհայհոյեն երբեմնի գովերգող օլիգարխներն ու հաստափոր քծնողները, բայց ՔՊ-ն երբեք չի կարողանա ինքնամաքրվել, քանի որ այդ կուսակցությունը կփակվի ու կարգելվի դրա գործունեությունը՝ հայրենիքի դավաճանության, թալանի, ատելության համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ