Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ֆրանսիայի մշակութային հայ գործիչները դիմել են ԱԳ նախարարին

Ֆրանսիայի մշակութային հայ գործիչները դիմել են ԱԳ նախարարին
31.10.2020 | 15:34

Ֆրանսիայի հայ մշակույթի գործիչները դիմել են ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Նրանց համար անհասկանալի է դիվանագիտության ղեկավարի լռությունը:

Ուղերձը հրապարակվել է Marianne թերթում. «Դուք սահմանափակվել եք բացարձակ լակոնիկ պատասխանով Ֆրանսիայի պատգամավորների և հայկական ամբողջ սփյուռքի կոչերին՝ ճանաչել Արցախի անկախությունը: Այդ մի քանի՝ չցանկանալով ասված Ձեր խոսքերն ընդգծում են Ֆրանսիայի «չեզոքությունը» և Մինսկի խմբի շրջանակում մնալու «անհրաժեշտությունը»: Ձեր կողմից չի հնչել ոչ մի առաջարկ կամ գաղափար, որը ցույց կտար ձեր անհանգստությունը թուրք-ադրբեջանական միության կողմից Արցախի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու վերաբերյալ: Դուք ոչ մի անգամ չեք դատապարել այդ զանգվածային, դաժան և տոտալ ագրեսիան»,- նշել են մշակույթի գործիչները: Նրանց խոսքով՝ իրենք դեռ ոչինչ չարժեն նախարարի կոմերցիոն աշխարհընկալման մեջ, ուստի՝ նրա «չեզոքությունը» բացարձակ տրամաբանական է: Այնուամենայնիվ, նախարարը նշում է հետևյալը՝ «Մեր երկարատև հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը բավականին ածխաջրածնային ռեսուրսներ ունի, վերաբերում են սպառման էական շուկաներին մի շարք միջազգային ձեռնարկությունների համար»: Մշակույթի գործիչները նշում են, որ նախարարը նեղացնում է դիվանագիտական դաշտը՝ հօգուտ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի: Նրանք ընդգծում են, որ հասկանում են՝ կոմերցիոն տեսանկյունից էթիկան մեծ նշանակություն չունի. դա հնություն է, որը փակում են փոշոտ արկղում, որտեղ միմյանց վրա են նետված արդեն անցյալում գտնվող այլ արժեքներ: Նախորդ դարի մասունքներ, որոնք միայն ժպիտ են առաջացնում երիտասարդների մոտ: «Դուք Ադրբեջանի՝ ավտոկրատ բռնապետության մասին խոսում եք այնպես, ինչպես ժողովրդական երկրի մասին: Ձեր «երկարատև հարաբերություննե՞րը»: Ի՞նչ բնույթի հարաբերություններ, պարոն նախարար, և որքա՞ն երկարատև»,- ասվում է ուղերձում:


Մտավորականները Լե Դրիանին հարց են ուղղում՝ իրեն հայտնի՞ է, որ Ալիևը ճնշում է իր ժողովրդին, լեզգի և թալիշ փոքրամասնությունների որդիներին ուղարկում է կռվելու օտար թշնամու հետ: Հայտնի՞ է նրան, որ Ալիևի ընտանիքը թալանում է նավթադոլարները, որոնք երկար չեն բավականացնի: «Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք երբեք չենք թողնի: Մեզ ոչինչ չի մնում անել, քան դիմադրել, հակահարված տալ հարձակվողներին, որոնք երազում են մեր մահը: Այս պատերազմը, որին բախվել է հայ ժողովուրդը, բոլորովին էլ տեղային հակամարտություն չէ: Դրա ապացույցն են ռազմական խորհրդատուները Թուրքիայից և Պակիստանից, ջիհադականները Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից: Լսեք Էրդողանի խոսքերը, և կհասկանաք մեր զգուշացումների իմաստը: Նա հավատարիմ է իր խոսքին: Նրա չարությամբ և ատելությամբ ողողված ռևանշիզմը ուժ է հավաքում: Եթե նրան չկանգնեցնել, չափազանց ուժ կլինի, ընդ որում՝ ոչ միայն հայերի համար: Մոտ ժամանակում արյուն կարող է հոսել Հունաստանում և Բալկաններում: Դուք չե՞ք նկատում՝ ինչ է կատարվում: Արցախի և Հայաստանի բնակիչները ոչ միայն տարածաշրջանի մասն են: Նրանք հենց տարածաշրջանն են արդեն ավելի քան 2000 տարի: Նրանք նրա դարպասներն են, նրա անփոխարինելի պահակները: Դուք պետք է իմանաք՝ ինչ են նրանք պաշտպանում, չէ՞ որ դուք պատմաբան եք:


Հարգանքներով՝
Սիմոն Աբգարյան, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր
Սերժ Ավեդիքյան, դերասան և ռեժիսոր
Ռոբերտ Գեդիկյան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ»:

Դիտվել է՝ 3242

Մեկնաբանություններ