Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սա է մեր վեր­ջին կռի­վը

Սա է մեր վեր­ջին կռի­վը
23.10.2020 | 00:11

Հա­րյուր եր­կու տա­րի ա­ռաջ, ճիշտ հոկ­տեմ­բե­րյան այս օ­րե­րին, զեն­քի ձայ­նե­րից դղր­դում ու դո­ղում էին Սյու­նյաց սա­րերն ու ձո­րե­րը: Ա­րյու­նա­լի կռիվ­նե­րի աս­պա­րեզ էր դար­ձել լեռ­նաշ­խար­հը: Ինչ­պես հի­մա, ի­րար բե­րան թքած, Սյու­նի­քի վրա­յով ի­րար միա­նալ ու պան­թյուր­քիզ­մի դրոշ­նե­րը դե­պի Ռու­սաս­տա­նի խոր­քեր և Հե­ռա­վոր Արևելք տա­նել էին ցան­կա­նում թուր­քերն ու Ան­դր­կով­կա­սի թա­թար­նե­րը, ո­րոնք վեր­ջերս էին ի­րենց կո­չել ադր­բե­ջան­ցի: Այդ հո­գե­խախտ միտ­քը նրանք ի­րենց ան­բե­կա­նե­լի ի­րա­վունքն էին հա­մա­րում, և ոչ մեկն ի­րա­վունք չու­ներ խո­չըն­դո­տե­լու նպա­տա­կի ի­րա­կա­նաց­մա­նը: Ռու­սաս­տա­նը հեռ­վում էր՝ զբաղ­ված իր խն­դիր­նե­րով, իսկ ա­մառ­նա­մու­տին Բա­թու­մում կնք­ված հայ-թուր­քա­կան պայ­մա­նագ­րով, հա­կա­ռա­կոր­դի պնդ­մամբ, նո­րա­հաս­տատ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից ան­դա­մա­հատ­վել էր նրա պատ­մա­կան գա­վառ­նե­րի մեծ մա­սը, նաև՝ Նա­խիջևա­նը, Սյու­նիքն ու Ար­ցա­խը: Բայց թուր­քե­րի նկր­տում­նե­րի ճա­նա­պար­հին հան­կարծ հայ­տն­վել է օս­ման­ցու հո­գեառ հա­յոց զո­րա­պետ Անդ­րա­նի­կը: Ար­դեն չորս ա­միս շա­րու­նակ­վում էին թեժ մար­տե­րը, հա­յե­րը՝ հա­րա­զատ հո­ղի պաշտ­պա­նու­թյան, հա­կա­ռա­կորդ­նե­րը՝ այն գրա­վե­լու և հա­յա­թա­փե­լու հա­մար:


Անդ­րա­նի­կյան­ներն այս­տեղ հայ­տն­վել էին ա­կա­մա, կա­րե­լի է ա­սել՝ Բարձ­րյա­լի կամ­քով: Երբ Դի­լի­ջա­նում Անդ­րա­նիկն ստա­ցավ հու­նի­սի 4-ին Բա­թու­մում կնք­ված հայ-թուր­քա­կան պայ­մա­նագ­րի պատ­ճե­նը, կար­դաց ու աչ­քե­րին չհա­վա­տաց, վե­րըն­թեր­ցեց մի քա­նի ան­գամ, պոռթ­կաց հան­դի­մա­նա­կան խոս­քե­րով և ըմ­բոս­տա­ցավ Սաս­նա ծռե­րի նման: Պայ­մա­նագ­րի մեջ որևէ խոսք չկար Արևմտյան Հա­յաս­տա­նի կամ գաղ­թա­կա­նու­թյա­նը հայ­րե­նիք վե­րա­դարձ­նե­լու մա­սին: Ստաց­վում էր, որ նսե­մաց­վում և մո­ռա­ցու­թյան էին մատն­վում արևմտա­հա­յու­թյան ա­զա­տագ­րու­թյան հա­մար մղ­ված ե­րես­նա­մյա պայ­քա­րը, նրա ե­ղեռ­նա­զար­կու­մը և ա­վեր­ված օ­ջա­խի շե­նաց­ման ե­րա­զան­քը: Իսկ նոր Հա­յաս­տա­նը հա­կա­ռա­կոր­դի կամ­քով պի­տի ամ­փոփ­վեր Երևա­նի շուրջ տա­սը կամ տասն­մեկ հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր հո­ղակ­տո­րի վրա, ո­րը հա­յու­թյան հա­մար մեծ էր՝ որ­պես գե­րեզ­մա­նոց, սա­կայն շատ փոքր՝ որ­պես հայ­րե­նիք: Պայ­մա­նագ­րի կե­տե­րից մե­կը հա­տուկ վե­րա­բե­րում էր զո­րա­վա­րի հս­կո­ղու­թյամբ գար­նա­նը կազ­մա­վոր­ված Հայ­կա­կան ա­ռան­ձին հար­վա­ծող զո­րա­մա­սին, ո­րը պայ­մա­նա­գիր ստո­րագ­րող­նե­րը կո­չել էին «բան­դա», ո­րը պի­տի լու­ծար­վեր, իսկ նրա ղե­կա­վար­նե­րը ձեր­բա­կալ­վեին: ՈՒս­տի նրանց հրա­մա­նա­տա­րը մեր­ժո­ղա­կան պա­տաս­խան տվեց թուրք բա­նագ­նա­ցին, իսկ հայ­կա­կան կոր­պու­սի հրա­մա­նա­տա­րին հե­ռագ­րեց, որ չի են­թարկ­վում կնք­ված պայ­մա­նագ­րին, և նոր Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան հա­մար թուր­քե­րի հետ դժ­վա­րու­թյուն­ներ չս­տեղ­ծե­լու նպա­տա­կով վճ­ռում է հե­ռա­նալ երկ­րի սահ­ման­նե­րից: Ինչ­պի­սի՜ ազն­վու­թյուն և հո­գա­տա­րու­թյուն նոր հռ­չակ­ված հա­յոց պե­տա­կա­նու­թյան նկատ­մամբ:


Այս առ­թիվ շու­տով Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նը հայտ­նեց իր կար­ծի­քը. «Հայ հայ­րե­նի­քի պար­տու­թեան և թշ­վա­ռու­թեան օ­րե­րին Բա­թու­մի ա­նարգ պայ­մա­նագ­րի դեմ Անդ­րա­նի­կի ըմ­բոս­տու­թյունն ինք­նին մի կա­խար­դիչ պոեմ է, որ ընկ­ճուած հա­յու­թեան հո­գու ա­մե­նազ­գա­յուն թե­լե­րին վրայ է թրթ­ռում»: Եվ որ­պես­զի իր զին­վորն ու ին­քը չդառ­նան «լկ­տի հա­կա­ռա­կոր­դի կող­մից բազ­մա­չար­չար հայ­րե­նի­քի սուրբ մարմ­նի պղծ­ման լուռ վկան», հե­ռա­ցան Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից: Եվ այն ժա­մա­նակ ոչ մե­կի մտ­քով չէր կա­րող անց­նել, որ Հա­յաս­տա­նի նո­րահռ­չակ կա­ռա­վա­րու­թյա­նը չեն­թարկ­վե­լը բախ­տո­րոշ քայլ կդառ­նա Սյու­նի­քի ճա­կա­տագ­րի հա­մար:
Բռ­նեց Նոր Բա­յա­զետ-Վա­յոց ձոր-Նա­խիջևան-Խոյ-Բաղ­դադ ու­ղին՝ հույս ու­նե­նա­լով հաս­նե­լու դաշ­նա­կից­նե­րին, նրան­ցից նշա­նա­կա­լի զի­նուժ բե­րե­լու մա­զա­պուրծ հա­յու­թյա­նը փր­կե­լու, նրանց եր­կիր վե­րա­դարձ­նե­լու, հայ­րե­նա­տեր դարձ­նե­լու հա­մար: Սա­կայն Սևա­նի ա­փին հու­նի­սի 6-ին սկս­ված ար­շա­վան­քը Պարս­կաս­տա­նի Խոյ քա­ղա­քի մա­տույց­նե­րում ընդ­հատ­վեց ամ­սի 23-ին, և դա տե­ղի ու­նե­ցավ ռազ­մա­ճա­կա­տի տաք գծում զո­րա­վա­րի հրա­մանն ան­տե­սած գաղ­թա­կան­նե­րի հայ­տն­վե­լու պատ­ճա­ռով: Հար­վա­ծող զո­րա­մա­սը ստիպ­ված էր ե­րեք բյուր գաղ­թա­կան­նե­րի կյան­քի ա­պա­հո­վու­թյան հա­մար վե­րա­դառ­նալ Նա­խիջևան, ուր են­թարկ­վեց Ա­լեք­սանդ­րա­պո­լից եր­կա­թու­ղիով ե­կած թուր­քա­կան ա­ռա­ջա­պահ գն­դե­րի հար­ձակ­մա­նը: Ծա­վալ­վե­ցին ան­զի­ջում մար­տեր, իսկ խո­լե­րան սկ­սել էր իր հունձ­քը: Բա­թու­մի պայ­մա­նագ­րով «ի­րենց պատ­կա­նող» եր­կա­թու­ղիով թուր­քե­րը ստա­նում էին թարմ հա­մալ­րում­ներ: Իսկ Հայ­կա­կան ա­ռան­ձին հար­վա­ծող զո­րա­մա­սը զենք, զի­նամ­թերք, պա­րեն և բու­ժօգ­նու­թյուն ստա­նա­լու հույս չու­ներ որևէ տե­ղից: Չէ՞ որ զո­րա­մա­սը հան­ված էր հայ­կա­կան զոր­քի կազ­մից: «Ի՞նչ ա­նել» հար­ցը տան­ջում էր թան­կա­գին մարդ­կանց կյան­քի ա­պա­հո­վու­թյունն ստանձ­նած հե­րո­սա­պե­տին:


Զո­րա­վա­րը ցան­կա­ցավ Բաք­վի կո­մու­նա­յի ղե­կա­վար Ստե­փան Շա­հու­մյա­նի մի­ջո­ցով Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել ծանր կա­ցու­թյան վրա և Նա­խիջևա­նի գա­վա­ռը հայ­տա­րա­րեց Ռու­սաս­տա­նի մաս: Սա­կայն ռուս­նե­րը զբաղ­ված էին ներ­քին և ար­տա­քին հա­կա­ռա­կորդ ու­ժե­րի դեմ կռիվ­նե­րով: Տնանկ հայ­րե­նա­կից­նե­րի կյան­քը սրից և սո­վա­մա­հու­թյու­նից փր­կե­լու հա­մար Անդ­րա­նի­կը բարձ­րա­գահ Կա­պուտ­ջուղ սա­րի վրա­յով ան­ցավ Կա­պան: Այս­տեղ Գեր­մա­նիա­յի Ֆրոյ­բերգ քա­ղա­քի լեռ­նա­յին ա­կա­դե­միա­յի շր­ջա­նա­վարտ Սմ­բատ­բեկ Մե­լիք-Ստե­փա­նյա­նը և պղն­ձա­հան­քե­րի վա­րիչ Ա­րամ Ֆետ­վա­ճյա­նը ցան­կա­ցան Անդ­րա­նի­կին հա­մո­զել մնալ Կա­պա­նում, սա­կայն նա հրա­ժար­վեց՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով.
-Այս պա­հին ճիշտ է ամ­րա­նալ Սի­սիան-Գո­րիս ան­ցու­մում, մոտ գտն­վել Ղա­րա­բա­ղին, Կա­պանն իր դիր­քով ա­պա­հով վի­ճա­կում է:


Եվ դա տե­ղի ու­նե­ցավ ճիշտ այն ժա­մա­նակ, երբ թուր­քե­րը՝ Նա­խիջևա­նի, ադր­բե­ջան­ցի­նե­րը` Եվ­լա­խի կող­մից ձգ­տում էին հան­դի­պել Սի­սիա­նի սա­րա­հար­թում, որ տի­րա­նան Սի­սիան-Գո­րիս-Շու­շի խճու­ղա­յին ճա­նա­պար­հին: Անդ­րա­նի­կյան­ներն անց­նե­լով Զան­գե­զուր, ան­հա­պաղ դիր­քեր գրա­վե­ցին Սի­սիա­նի արևմտյան սա­րե­րում և Զա­բու­ղի կիր­ճում: Անդ­րա­նի­կը ռազ­մա­կան բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյուն դար­ձավ Բա­թու­մի հա­յավ­նաս պայ­մա­նագ­րով Ադր­բե­ջա­նի մաս հայ­տա­րար­ված Սյու­նի­քում և հա­մոզ­ված էր, որ ե­րե­րա­լու դեպ­քում ի­րեն դրու­թյան տեր կար­ծող թշ­նա­մին՝ կո­տո­րե­լով տե­ղաբ­նակ­նե­րին ու գաղ­թա­կան­նե­րին, չգո­յու­թյան կմատ­ներ անվ­թար մնա­ցած հայ­կա­կան միակ նա­հան­գը:
Զան­գե­զու­րի գա­վա­ռա­յին կենտ­րոն Գո­րիս հաս­նե­լուց հե­տո զո­րա­վա­րը հաս­կա­ցավ, որ երկ­րա­մա­սում ա­նիշ­խա­նու­թյուն է տի­րում, բար­ձի­թո­ղի վի­ճա­կում էր ինք­նա­պաշտ­պա­նու­թյան գոր­ծը: Ռազ­մա­ճա­կատ­նե­րից մեծ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հե­ռու մնա­ցած երկ­րա­մա­սի բնակ­չու­թյան մեջ ան­տար­բե­րու­թյուն էր տի­րում: Մար­դիկ չէին գի­տակ­ցում, որ ռու­սա­կան վար­չա­կար­գի վե­րա­ցու­մից հե­տո ի­րենց վրա ժամ առ ժամ ծան­րա­նում է թուր­քա­կան ար­հա­վիր­քը, ուս­տի պետք էր հա­մախ­մբ­վել: Տա­րան­ջատ­ված էին Մեղ­րին, Կա­պա­նը, Գո­րի­սը և Սի­սիա­նը: Չկար վար­չա­կան մեկ մար­մին, մեկ ղե­կա­վար կենտ­րոն՝ հա­կա­ռա­կոր­դի դեմ ու­ժե­րը միա­վո­րե­լու հա­մար, իսկ ար­տա­քին ճն­շու­մը մե­ծա­նում էր: Տա­րօ­րի­նակ ի­րո­ղու­թյուն էր, որ Զան­գե­զու­րը չէր են­թարկ­վում ո՛չ Երևա­նին, ո՛չ Բաք­վին, ո՛չ Թիֆ­լի­սին, թողն­ված էր իր բախ­տին: Այն­տեղ Անդ­րա­նի­կի ներ­կա­յու­թյունն անհ­րա­ժեշ­տու­թյուն էր: Ձեռ­նա­մուխ լի­նե­լով գա­վա­ռի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կերպ­մա­նը՝ նա իշ­խա­նու­թյուն դար­ձավ ա­նիշ­խա­նու­թյան մեջ: Սա­կայն ա­ռա­ջա­ցան խո­չըն­դոտ­ներ:


Այդ լար­ված պա­հին հա­րա­զատ­նե­րին գտ­նե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ զո­րա­մա­սից հե­ռա­ցան եր­կու հա­զար հինգ հա­րյուր զին­վոր­ներ: Մնա­ցած հա­զար հինգ հա­րյուր զին­վո­րով անհ­նար էր դի­մագ­րա­վել մե­ծա­քա­նակ հա­կա­ռա­կոր­դին: Անդ­րա­նի­կը զո­րա­հա­վա­քի ա­ռա­ջար­կով դի­մեց տե­ղա­կան ինք­նա­վա­րու­թյուն­նե­րին: Ցան­կա­լի ար­ձա­գանք չե­ղավ: Մարդ­կանց մտ­քե­րը թու­նա­վո­րում էր թուր­քե­րի քա­րոզ­չու­թյու­նը, ո­րոնք, ի­րենց տմար­դի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սի­րա­մար­գի փե­տուր­նե­րով ծած­կած, զան­գե­զուր­ցի­նե­րին «լավ կյան­քի» խոս­տում­ներ էին տա­լիս, հոր­դո­րում հնա­զանդ­վել և զեն­քե­րը հանձ­նել: Շփոթ­մունք էր տի­րում:


Զո­րա­վա­րին հարկ ե­ղավ աս­պա­րեզ բե­րել ան­բա­սիր հե­րո­սի հե­ղի­նա­կու­թյու­նը, իր հրե­ղեն խոս­քով մարդ­կանց բա­ցատ­րել և հա­մո­զել, որ ա­նար­դար աշ­խար­հում ար­ժա­նա­պա­տիվ կյան­քի ի­րա­վունք ժո­ղո­վուրդ­նե­րը ձեռք են բե­րում ոչ թե բար­բա­րո­սի գու­թը շար­ժե­լով կամ ստ­րու­կի ո­ղո­քում­նե­րով, այլ Վար­դա­նանց ո­գով, դա­վիթ­բե­կյան սրով: Եվ հրա­մա­յեց զո­րա­հա­վաք հայ­տա­րա­րել, կազմ­ված վաշ­տե­րով հա­կա­ռա­կոր­դի դեմ ան­մի­ջա­պես դիր­քեր գրա­վել մեր­ձա­կա սա­րե­րում: Ա­ռա­ջինն ար­ձա­գան­քե­ցին սի­սիան­ցի­նե­րը, ո­րոնք Ան­գե­ղա­կոթ գյու­ղի ե­կե­ղե­ցում ո­րո­շե­ցին կազ­մա­կեր­պել 20-50 տա­րե­կան­նե­րի հա­վաք: Զին­վո­րագր­վող­նե­րը պար­տա­վոր էին հա­վա­քա­տեղ ներ­կա­յա­նալ զենք-զի­նամ­թեր­քով և ե­րեք օր­վա ու­տե­լի­քով: Սի­սիան­ցի­նե­րը բռ­նե­ցին Բա­զար­չայ-Գյո­մուր-Կժա­ձոր-Բնու­նիս-Թա­զա­գյուղ-Ախ­լա­թյան-Ա­լի­լու գի­ծը: Հար­ձակ­վող թուր­քե­րը հետ շպրտ­վե­ցին Շահ­բուզ: Սի­սիա­նում ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն կազ­մա­կեր­պե­լուց հե­տո զո­րա­վա­րը վե­րա­դար­ձավ Գո­րիս:


Դեռ ճա­նա­պար­հին սուր­հան­դա­կի բե­րած գրու­թյուն­նե­րը զո­րա­վա­րին գո­հու­նա­կու­թյուն պատ­ճա­ռե­ցին: Մե­կով Մեղ­րու ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման հա­մար իր գաղտ­նի հրա­հան­գով այն­տեղ ու­ղարկ­ված ջո­կա­տի հրա­մա­նա­տար­ներ Հայկ Բո­նա­պար­տյա­նը և Սար­գիս Ջե­բե­ջին հայտ­նում էին, որ թշ­նա­մու ա­ռաջ ա­մուր փա­կել են Ա­րաք­սի ա­փով Նա­խիջևա­նից Մինջևան ձգ­վող հե­տիոտ­նի ճա­նա­պար­հը, ո­րով ձգ­տում էին կապ հաս­տա­տել թուր­քերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը: Երկ­րորդ նա­մա­կով Կա­պա­նի Ազ­գա­յին խոր­հր­դի ան­դամ Սմ­բատ­բեկ Մե­լիք-Ստե­փա­նյա­նը հա­ղոր­դում էր, որ ի­րենք էլ զո­րա­հա­վաք են հայ­տա­րա­րել, կազմ­ված ջո­կատ­նե­րը կցել հե­ռա­վոր գյու­ղե­րին: Կա­պան­ցի­նե­րը նաև խոս­տա­ցել էին կա­րի­քի մեջ մնա­ցած Հար­վա­ծող զո­րա­մա­սի հա­մար ու­ղար­կել դրամ, հան­դեր­ձանք, իսկ ձիե­րի հա­մար՝ պայ­տեր:


Զո­րա­վա­րը Գո­րի­սից հե­ռա­ցել էր դառ­նա­ցած: Այս­տե­ղի իշ­խա­նու­թյու­նը գտն­վում էր հե­ղա­փո­խա­կան մտ­քե­րով և խմ­բա­յին շա­հե­րով վա­րակ­ված, ի­րար դեմ գոր­ծող մարդ­կանց ձեռ­քին, ո­րոնք չէին գի­տակ­ցում պա­հի վտան­գա­վո­րու­թյու­նը և ո­չինչ չէին ա­րել ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման հա­մար: Հարկ ե­ղավ շր­ջա­նի գյու­ղե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ հան­րա­հա­վաք հրա­վի­րել: Անդ­րա­նի­կը կրա­կոտ ճառ ա­սաց: Հա­նուն հա­րա­զատ հո­ղի վրա ապ­րե­լու ի­րա­վուն­քի վե­րա­հաս­տատ­ման պետք էր սթափ­վել, ջո­կատ­ներ կազ­մել և դրանք հեր­թա­պա­հու­թյան ու­ղար­կել շփ­ման գծի եր­կայն­քով, եր­բեք չհա­վա­տալ թուր­քի շո­ղոմ խոս­քե­րին, ո­րի ան­մարդ­կա­յին էու­թյանն ին­քը լավ ծա­նոթ էր ման­կուց: Ի­րե­նից հե­տո խո­սող­նե­րի մտ­քե­րից հաս­կա­ցավ, որ պղ­տոր­ված են շա­տե­րի հո­գի­նե­րը: Զո­րա­վա­րի՝ Սի­սիան մեկ­նե­լուց հե­տո գո­րիս­ցի­նե­րը սթափ­վել, զո­րա­հա­վաք էին հայ­տա­րա­րել և թշ­նա­մու դեմ դուրս գա­լու ո­րո­շում էին կա­յաց­րել: Այժմ զո­րա­վա­րը գոհ էր նաև գո­րիս­ցի­նե­րից: Նրանք իր տրա­մադ­րու­թյան տակ դրե­ցին ե­րեք լիա­կազմ վաշտ, ո­րոնք ու­ղարկ­վե­ցին հար­վա­ծող զո­րա­մա­սի նոս­րա­ցած ջո­կատ­նե­րը հա­մալ­րե­լու: Կռիվ­նե­րը Սյու­նի­քի և Ար­ցա­խի սահ­մա­նագ­ծում չդա­դա­րե­ցին մինչև տա­րե­վերջ:
Թուր­քիա­յի պար­տու­թյու­նից հե­տո էլ ան­զի­ջում կռիվ­նե­րը շա­րու­նակ­վե­ցին, այժմ՝ ադր­բե­ջան­ցի­նե­րի դեմ, ո­րոնց ե­րես էր տա­լիս Բաք­վում նս­տած դաշ­նա­կից զոր­քե­րի հրա­մա­նա­տար, անգ­լիա­ցի գե­նե­րալ Թոմ­սո­նը: Նավ­թի հո­տից մտա­խախտ­ված այս քա­ղա­քա­կիրթ եվ­րո­պա­ցու թույ­լտ­վու­թյամբ հարևան հան­րա­պե­տու­թյու­նը հա­յա­հոծ Ղա­րա­բա­ղի ու Զան­գե­զու­րի նա­հան­գա­պետ էր նշա­նա­կել մի հա­յա­տյաց հրե­շի: Այս փա­շա­յին միա­հա­մուռ մեր­ժե­ցին հա­յե­րը և շա­րու­նա­կե­ցին ի­րենց պայ­քա­րը: Իր դեմ լեռ­նա­ցած Անդ­րա­նի­կյան­նե­րի պատ­ճա­ռով հա­կա­ռա­կորդն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ անց­նել Հա­գա­րու գե­տի ա­ջափ­նյա­կը, ո­րը սահ­ման դար­ձավ Անդ­րա­նի­կի հար­վա­ծող զո­րա­մա­սի և տե­ղա­կան վաշ­տե­րի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող Սյու­նի­քի և Ադր­բե­ջա­նի միջև:


Այս­պես Սյու­նիքն իր 60 հա­զար բնակ­չու­թյամբ և 35 հա­զար արևմտա­հայ գաղ­թա­կան­նե­րով փրկ­վեց կո­տո­րա­ծից և ա­վե­րու­մից: Հա­յոց պատ­մա­կան նա­հան­գը մնաց Հա­յաս­տա­նի կազ­մում՝ սե­պի պես խր­ված մնա­լով թուր­քա­կա­նու­թյան սր­տում: Եվ այդ սե­պի շնոր­հիվ այ­սօր ան­մի­ջա­կան սահ­ման ու­նենք մեր հին հարևա­նի՝ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ: Սա հա­յոց ազ­գա­յին հե­րո­սի ե­րես­նա­մյա պայ­քա­րի լու­սապ­սա­կը դար­ձավ, ո­րը սա­կայն մո­ռաց­վեց այն հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­րում, իսկ մեր օ­րե­րում կան հայ գոր­ծիչ­ներ, ո­րոնք տհա­ճու­թյամբ են տա­լիս կամ չեն տա­լիս նրա ա­նու­նը:


Իսկ սյու­նի­քյան հե­րո­սա­պա­տու­մը կերտ­վել է ոչ միայն զեն­քով, այլև այն ան­խոր­տա­կե­լի նե­րու­ժով, ո­րը կոչ­վում է հա­նուն հայ­րե­նի­քի ինք­նա­զո­հու­թյան կամք: Այն վար­պե­տո­րեն կռել ու կո­փել գի­տեր շա­պին­գա­րա­հի­սար­ցի հյուսն Անդ­րա­նիկ Օ­զա­նյա­նը: Նա զին­վո­րին մար­տա­դաշտ հա­նել ու կռ­վեց­նել գի­տեր, վճ­ռա­կան պա­հին թշ­նա­մու վրա գնում էր իր զին­վո­րի առջևից, անձ­նա­կան օ­րի­նակ ծա­ռա­յում նրան: Խիստ էր, բայց հայ­րա­բար սի­րում էր իր զի­նա­կից­նե­րին: Թե ինչ գնով է Սյու­նի­քը պահ­պան­վել որ­պես Հա­յաս­տա­նի ան­բա­ժա­նե­լի մաս, գա­լիք սե­րունդ­նե­րին իր հու­շագ­րու­թյան մեջ հայտ­նում է Սի­բի­րից ե­կած թուր­քա­հայ ռազ­մա­գե­րի­նե­րի եր­թա­յին վաշ­տի հրա­մա­նա­տար Ա­լեք­սեյ Կոլ­մա­կո­վը: Այս վաշ­տի հիմ­քի վրա էր 1918 թ. գար­նա­նը կազ­մա­վոր­վել Անդ­րա­նի­կի վեր­ջին զոր­քը՝ Հայ­կա­կան ա­ռան­ձին հար­վա­ծող զո­րա­մա­սը: Կոլ­մա­կո­վը վկա­յում է, որ իր հետ Սի­բի­րից ե­կած 210 հայ զին­վոր­նե­րից 208-ը զոհ­վել են Սյու­նի­քի ա­զա­տու­թյան հա­մար մղ­ված մար­տե­րում, մնա­ցել հա­րա­զատ հո­ղի ծո­ցում, լեռ­նաշ­խար­հի ան­հայտ գե­րեզ­ման­նե­րում:


Հայտ­նի է, որ զո­րա­վար Անդ­րա­նի­կը 1918-ի վեր­ջին ցան­կա­ցել է լու­ծել նաև հայ­կա­կան մյուս նա­հան­գի՝ Ար­ցա­խի, պատ­կա­նե­լու­թյան խն­դի­րը: Այն­տեղ մտ­նե­լու եր­կու փորձ է կա­տա­րել, սա­կայն դրանք ձա­խող­վել են իր կամ­քից ան­կախ: Ար­ցախ­ցի­նե­րի ան­կա­խա­նա­լու ձգ­տու­մը ողջ ան­ցած դա­րում մխա­ցել է ան­թեղ­ված կրա­կի պես և բոր­բոք­վել ե­րե­սուն տա­րի ա­ռաջ: Հա­կա­ռա­կոր­դը, իր նախ­նի­նե­րի հո­գե­կերտ­ված­քին հա­վա­տա­րիմ, մարդ­կա­յին ար­դար պա­հան­ջին պա­տաս­խա­նել է ար­նա­հե­ղու­թյամբ: Գո­յա­պայ­քա­րի մեջ է հա­յոց նոր սե­րուն­դը: Ինչ­պես հա­րյուր տա­րի ա­ռաջ, ճիշտ հոկ­տեմ­բե­րյան այս օ­րե­րին, ա­հար­կու զեն­քե­րի հար­ված­նե­րից դղր­դում, դո­ղում են Ար­ցա­խի սա­րերն ու ձո­րե­րը:


Եվ նո­րից, ի­րար բե­րան թքած հա­յա­տյաց ադր­բե­ջան­ցին ու ե­ղեռ­նա­գործ թուր­քը վճ­ռել են զեն­քի ու­ժով չգո­յու­թյան մատ­նել Ար­ցա­խը, ընկ­ճել հա­յոց պատ­մա­կան նա­հան­գի ան­կա­խու­թյան հա­մար ոտ­քի ե­լած հա­յու­թյան կամ­քը, գե­րիշ­խել Ան­դր­կով­կա­սում, հա­րու­թյուն տալ մար­դա­տյաց թուր­քա­կան կայս­րու­թյա­նը, որն, ան­շուշտ, նո­րից չա­րիք կդառ­նա բո­լո­րի հա­մար: Նա­հան­ջե­լու տեղ չու­նեն լեռ­նաշ­խար­հի տե­րե­րը, նրանք ե­լել են կե­նաց ու մահ­վան կռ­վի՝ մարդ­կու­թյան հա­մար ա­կա­մա դառ­նա­լով քա­ղա­քակր­թու­թյան փր­կու­թյան ջա­հա­կիր­ներ: Նրանք ձգ­տում են ա­վար­տին հասց­նել Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի կի­սատ թո­ղած գոր­ծը, որ հպարտ Ար­ցա­խը Սյու­նի­քի պես վա­յե­լի իր ան­կա­խու­թյու­նը: Զանգ­վա­ծա­յին է ան­կոտ­րում ո­գով մար­տա­դաշ­տե­րում կռ­վող­նե­րի հե­րո­սա­կա­նու­թյու­նը, և նո­րից հաղ­թա­նա­կը ձեռք է բեր­վում թան­կա­գին զո­հե­րի գնով: Հայտ­նի են նրանց և ա­ռաջ­նագ­ծում մար­տն­չող­նե­րի ա­նուն­նե­րը, ո­րոնց, ա­նուշտ, նաև գա­լիք դա­րե­րում խն­կար­կե­լու են հա­յոց նոր սե­րունդ­նե­րը:
Իսկ այժմ յու­րա­քան­չյուր հայ, ուր էլ ապ­րե­լիս լի­նի, պի­տի ի­րեն դրսևո­րի որ­պես հե­րո­սա­մար­տե­րի մաս­նա­կից, թե ի՞նչ ձևով, թող ին­քը ո­րո­շի և ա­մո­թա­պարտ չլի­նի:

Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 3690

Մեկնաբանություններ