Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Դա­տա­պար­տում ենք Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի կող­մից Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող ռազ­մա­կան ագ­րե­սիան

Դա­տա­պար­տում ենք Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի կող­մից Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող ռազ­մա­կան ագ­րե­սիան
09.10.2020 | 01:23

Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հա­մար պարզ է, որ 2020 թվի սեպ­տեմ­բե­րի 27-ի վաղ ա­ռա­վո­տյան Ար­ցա­խի դեմ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մը ռե­սուրս­նե­րի կամ տա­րածք­նե­րի հա­մար մղ­վող սո­վո­րա­կան պա­տե­րազմ չէ: Թուր­քիա­յի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյու­նը ար­դեն վկա­յում է, որ խոս­քը հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կու­թյան մա­սին է: Պա­տե­րազ­մը սկս­վեց ուխ­տադ­րուժ կեր­պով` ա­ռանց պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու և խա­ղաղ բնակ­չու­թյա­նը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տուց հե­ռա­նա­լու ժա­մա­նակ ու հնա­րա­վո­րու­թյուն տա­լու: Սա ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն է, ո­րի հա­մար Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը դեռևս պա­տաս­խան են տա­լու, կանգ­նե­լու են ՄԱԿ-ի Հաա­գա­յի մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի ա­ռաջ:
Պա­տե­րազմ­նե­րը ևս ու­նեն ի­րենց հս­տակ կա­նոն­նե­րը, որ­տեղ հաշ­վի են առն­վում խա­ղաղ բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու պա­հանջ­նե­րը: Այս պա­տե­րազ­մի նպա­տա­կը հենց խա­ղաղ հայ բնակ­չու­թյան ոչն­չա­ցումն է, թի­րա­խում հայ­տն­վել են հա­յե­րը: Այս­տե­ղից ար­դեն պարզ են դառ­նում Թուր­քիա-Ադր­բե­ջան տան­դե­մի ի­րա­կան նպա­տակ­նե­րը` ոչն­չաց­նել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը, հե­տո հա­յաս­տան­ցի­նե­րին և հիմ­քեր ստեղ­ծել ի­րենց իմ­պե­րիա­լիս­տա­կան նպա­տակ­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, այն է՝ ստեղ­ծել թուր­քա­կան մեծ խա­լի­ֆա­յու­թյուն: Հա­յե­րը, ո­րոնք հա­զա­րա­մյակ­ներ ի վեր ապ­րում են ի­րենց պատ­մա­կան հայ­րե­նի­քում՝ Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում, ուղ­ղա­կիո­րեն խան­գա­րում են պան­թուր­քիզ­մի ցն­դա­բա­նա­կան ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը:


Այն նաև կեղծ ու մե­ռե­լա­ծին է, ո­րով­հետև ա­նի­րա­կա­նա­նա­լի ծրա­գիր է, դրան ուղ­ղա­կիո­րեն դեմ են գնա­լու Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը, Չի­նաս­տա­նը և շատ ու շատ այլ եր­կր­ներ, ո­րոնց դի­մա­դար­ձու­թյու­նը հաղ­թա­հա­րել Թուր­քիան չի կա­րող, դրա հա­մար չու­նի ոչ մարդ­կա­յին, ոչ տն­տե­սա­կան, ոչ ռազ­մա­կամ և ոչ էլ անհ­րա­ժեշտ այլ ռե­սուրս­ներ: Այս պա­տե­րազ­մում էլ Ար­ցա­խը ցույց կտա, որ իր իմ­պե­րիա­լիս­տա­կան ձգ­տում­նե­րում Թուր­քիան չի կա­րող հաղ­թա­հա­րել ան­գամ փոք­րիկ Ար­ցա­խի դի­մադ­րու­թյու­նը, ո­րով­հետև Ար­ցա­խը սր­բա­զան պա­տե­րազմ է վա­րում իր ան­կա­խու­թյան և սե­փա­կան հայ­րե­նի­քում ապ­րե­լու ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու հա­մար: Միան­շա­նակ է, որ այն, ին­չը հի­մա փոր­ձում են ա­նել Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը, 1915 թվի ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն է, դա պարզ է և հաս­կա­նա­լի, բայց այս­տեղ դժ­վար է հաս­կա­նալ Իս­րա­յել պե­տու­թյան նպա­տակ­նե­րը և ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյան փաս­տը: Հա­յե­րի նկատ­մամբ ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում է իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ժա­մա­նա­կա­կից ռազ­մա­կան տեխ­նի­կա: Հայ­կա­կան կող­մին պատ­ճա­ռած վնաս­նե­րի ու մարդ­կա­յին զո­հե­րի մեծ մա­սը ար­դյունք է իս­րա­յե­լա­կան բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան զի­նա­տե­սակ­նե­րի կի­րա­ռու­թյան, ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը (ԱԹՍ), LORA հր­թի­ռա­յին հա­մա­կար­գե­րը, ար­գել­ված կա­սե­տա­յին ռում­բե­րը մշակ­վել են Թուր­քիա­յի պատ­վե­րով՝ հա­յե­րի դեմ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար, հա­յե­րին ցե­ղաս­պա­նե­լու հա­մար: Ա­վե­լին, այդ զեն­քե­րի կի­րա­ռու­թյու­նը տեխ­նի­կա­պես հնա­րա­վոր է միայն զեն­քը ստեղ­ծող­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյան պա­րա­գա­յում: Դրանք ոչ միայն կի­րառ­վում են, այլև անց­նում են ի­րենց շա­հա­գոր­ծո­ղա­կան փոր­ձար­կում­նե­րը՝ 18-20 տա­րե­կան հայ զին­վոր­նե­րի վրա, ձեռք են բեր­վում դրանց «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը» ստու­գե­լու ու կա­տա­րել­ագոր­ծե­լու անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­ներ։ Ա­մո՛թ իս­րա­յել­ցի­նե­րին: Թվում է՝ ցե­ղաս­պա­նու­թյու­նից մա­զա­պուրծ ե­ղած, Հո­լո­քոս­տը վե­րապ­րած ազ­գը չի կա­րող օգ­նել այլ եր­կր­նե­րի, տվյալ դեպ­քում՝ Թուր­քիա­յին, ժո­ղո­վուրդ­նե­րի նկատ­մամբ ցե­ղաս­պա­նա­կան տար­բեր ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու հար­ցում: Ի­րենց հա­շիվ տա­լի՞ս են ար­դյոք հրեա­նե­րը, որ բնաջն­ջու­մից փրկ­վե­ցին ու հե­տա­գա­յում սե­փա­կան եր­կիր ու­նե­ցան նաև ար­ցա­խա­հա­յու­թյան ջան­քե­րով, նրանց ա­րյան ու կյան­քի գնով: Հրեա­նե­րը թող «ղուր­բան» լի­նեն ար­ցա­խա­հա­յու­թյա­նը, ո­րը հե­րո­սա­բար կռ­վեց խոր­հր­դա­յին բա­նա­կի շար­քե­րում, մեծ ներդ­րում ու­նե­ցավ Գեր­մա­նիա­յին ջախ­ջա­խե­լու գոր­ծում, թույլ չտ­վեց, որ ոչն­չաց­վեն հրեա, նաև սլա­վո­նա­կան ազ­գե­րը՝ ռուս­նե­րի հետ: Հի­շենք ու հի­շեց­նենք միայն Ար­ցա­խի մեկ գյու­ղի՝ Չար­դախ­լուի ներդ­րու­մը: Չար­դախ­լու գյու­ղը հաղ­թա­կան պա­տե­րազ­մին տվել է Խոր­հր­դա­յին Միու­թյան եր­կու մար­շալ, ու­ղիղ մեկ դյու­ժին գե­նե­րալ­ներ, հա­րյու­րա­վոր զին­վոր­ներ, Խոր­հր­դա­յին Միու­թյան յոթ հե­րոս­ներ, այս հայ­կա­կան գյու­ղի յու­րա­քան­չյուր հին­գե­րորդ բնա­կի­չը դար­ձավ բարձ­րաս­տի­ճան հրա­մա­նա­տար, յու­րա­քան­չյուր երկ­րոր­դը պարգևատր­վեց ռազ­մա­կան շքան­շան­նե­րով և մե­դալ­նե­րով: Հի­շա­տա­կու­թյան է ար­ժա­նի ցե­ղաս­պա­նա­կան շա­րու­նա­կա­կան ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման ադր­բե­ջա­նա­կան ձե­ռա­գի­րը:

1941-45 թվե­րին Ադր­բե­ջա­նի Խոր­հր­դա­յին Հան­րա­պե­տու­թյու­նից պա­տե­րազմ են զո­րա­կո­չել 19 ադր­բե­ջան­ցուց միայն մե­կին, իսկ հա­յե­րից՝ յու­րա­քան­չյուր չոր­րոր­դին, փաս­տո­րեն, կռիվ են տա­րել բո­լոր հայ տղա­մարդ­կանց, որ գեր­մա­նա­ցի­նե­րին հաղ­թեն և ար­դյուն­քում հրեա­նե­րին փր­կեն բնաջն­ջու­մից: Ադր­բե­ջա­նում նույն ձևով ու մե­թոդ­նե­րով են գոր­ծում նաև Ար­ցա­խի դեմ սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մում, երբ մեծ մա­սամբ ա­ռաջ­նա­գիծ են ու­ղար­կում թա­լիշ­նե­րին, լեզ­գի­նե­րին և Կով­կա­սի մյուս բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ին­չը վկա­յում է թուր­քա­կան տար­րի կող­մից Ադր­բե­ջա­նում շա­րու­նակ­վող էթ­նիկ զտ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այդ նույն էթ­նիկ զտ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը 100 տո­կո­սով հա­յա­թա­փեց հայ­կա­կան Նա­խիջևա­նը: Մեկ ան­գամ ևս կար­դա­ցեք Հիտ­լե­րի «Mein Kampf»-ը և ա­մեն ինչ կհաս­կա­նաք. պատ­մու­թյու­նը նաև կրկն­վե­լու սո­վո­րու­թյուն ու­նի, այ­սօր փորձ է ար­վում շա­րու­նա­կե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, չի բա­ցառ­վում, որ վա­ղը դր­վի նոր Հո­լո­քոս­տի խն­դի­րը: Գաղտ­նիք չէ, որ այս ֆա­շիս­տա­կան ծրագ­րե­րը դեռևս ապ­րում են մարդ­կանց ու­ղեղ­նե­րում, «Mein Kampf» գիր­քը դեռ տպագր­վում է Գեր­մա­նիա­յում և մեծ ժո­ղովր­դա­կա­նու­թյուն է վա­յե­լում, վեր­ջին հրա­տա­րա­կու­թյու­նը դար­ձել է վա­ճառ­քի հիթ: Ամ­բողջ տպա­քա­նակն ան­մի­ջա­պես վա­ճառ­վել է 59 եվ­րո­յի գնով, այ­նու­հետև ձեռ­քից վա­ճառ­վել է ար­դեն 10 հա­զար եվ­րո­յի գնով: Հիտ­լե­րի գր­քի նման ժո­ղովր­դա­կա­նու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է ֆա­շիս­տա­կան գա­ղա­փա­րի հա­մառ կեն­սու­նա­կու­թյամբ: Հրեա­նե­րի ճա­կա­տա­գի­րը նման էր հա­յե­րի ճա­կա­տագ­րին: 1915 թ. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից ըն­դա­մե­նը 20 տա­րի անց հետևեց հրեա­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը՝ Հո­լո­քոս­տը: Հայտ­նի են հրեա­կան հար­ցի վերջ­նա­կան լու­ծումն ար­դա­րաց­նող հիտ­լե­րյան փաս­տարկ­նե­րը. «Ո՞վ է այ­սօր խո­սում հա­յե­րի բնաջ­նջ­ման մա­սին»: Հո­լո­քոս­տը և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը հա­մար­վում են 20-րդ դա­րում ի­րա­կա­նաց­ված ա­մե­նա­հայտ­նի ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րը: Հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյու­նը ակ­տի­վո­րեն պայ­քա­րում է նոր ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի դեմ՝ «Այլևս՝ եր­բեք» սկզ­բուն­քով, բայց մենք տես­նում ենք, որ Ար­ցա­խում այդ սկզ­բուն­քը չի գոր­ծում: Թուր­քիա­յի, Իս­րա­յե­լի և Ադր­բե­ջա­նի հա­մա­տեղ ու­ժե­րով Ար­ցա­խի փոք­րիկ հան­րա­պե­տու­թյան դեմ տար­վող պա­տե­րազ­մը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը շա­րու­նա­կե­լու փորձ: Թող հի­մա հրեա­նե­րը բա­րի լի­նեն և ի­րենց օգ­նու­թյամբ Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող ցե­ղաս­պա­նու­թյան դիր­քե­րից բա­ցատ­րեն Ի­րա­նի վա­րած հա­կաիս­րա­յե­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ա­նըն­դու­նե­լի լի­նե­լու ի­րենց պն­դում­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը. ողջ աշ­խարհն են լա­րել Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի դեմ, այդ եր­կի­րը հան­գիստ չու­նի Իս­րա­յե­լի դրդ­մամբ կի­րառ­վող մի­ջազ­գա­յին պատ­ժա­մի­ջոց­նե­րից: Ար­ցա­խի դեպ­քե­րից հե­տո ու՞մ և բա­րո­յա­կան ի՞նչ ի­րա­վուն­քով են բո­ղո­քե­լու Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի դեմ, և ո՞վ ըմ­բռ­նու­մով կմո­տե­նա նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րին, երբ ի­րենք են ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նում հա­յե­րի նկատ­մամբ Ար­ցա­խում տար­վող ցե­ղաս­պա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրագ­րի հիմ­նա­կան նպա­տա­կը մեկն է. ստեղ­ծել ա­տո­մա­յին ռումբ և ոչն­չաց­նել Իս­րա­յել պե­տու­թյու­նը: Հարց է ա­ռա­ջա­նում, թե ինչ են ու­զում Ար­ցա­խում ա­նել Թուր­քիան, Ադր­բե­ջա­նը, Իս­րա­յե­լը և ա­րա­բա­կան վարձ­կան­նե­րը, ի՞նչ կոնկ­րետ խն­դիր­ներ են նրանք լու­ծում: Պաշ­տո­նա­պես նրանք խո­սում են այն տա­րածք­նե­րի ա­զա­տագր­ման մա­սին, ո­րոնք Հա­յաս­տա­նի հաշ­վին, որ­պես նվեր, ստա­ցել են Լե­նի­նի և Ստա­լի­նի կող­մից Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյուն ան­վամբ պե­տա­կան նոր գո­յա­ցում ստեղ­ծե­լու ա­ռի­թով: Ար­հես­տա­կա­նո­րեն ստեղծ­ված այդ պե­տու­թյունն Ար­ցա­խից բա­ցի այլ տա­րածք­ներ էլ է նվեր ստա­ցել (Նա­խիջևան, Թա­լիշ-Մու­ղա­նի Հան­րա­պե­տու­թյուն, Լեզ­գիս­տան և այլն): Հա­մայն աշ­խար­հում կո­մու­նիզմ կա­ռու­ցե­լու ծրագ­րե­րը կյան­քի չկոչ­վե­ցին, կո­մու­նիզմ կա­ռու­ցող ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­տեղ կյան­քը այդ­պես էլ չս­տաց­վեց, մնում է հետ­քայլ կա­տա­րել և տա­րածք­նե­րի հար­ցե­րը կար­գա­վո­րել ա­ռանց պա­տե­րազմ­նե­րի՝ ըստ էթ­նիկ պատ­կա­նե­լու­թյան, ինչ­պես դա ար­վեց Չե­խոս­լո­վա­կիա­յի դեպ­քում, երբ ա­ռա­ջա­ցան Չե­խիա և Սլո­վա­կիա ան­կախ պե­տու­թյուն­նե­րը: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կազ­մա­վոր­ված և ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո ան­կախ եր­կր­ներ դար­ձած բո­լոր սու­բյեկտ­նե­րին Պու­տի­նը ա­ռա­ջար­կում է այդ նվեր­նե­րը հետ տալ։ Բա­ցի Ադր­բե­ջա­նից, դա վե­րա­բե­րում է նաև ՈՒկ­րաի­նա­յին, Ղա­զախս­տա­նին, և դա կլի­նի Ար­ցա­խում և այ­լուր տե­ղի ու­նե­ցող դի­մա­կա­յու­թյուն­նե­րին վերջ տա­լու աշ­խա­տող տար­բե­րակ: Պետք է հաս­կա­նալ նաև Թուր­քիա­յին, թե ին­չու է Ար­ցա­խի հար­ցում այդ­քան շտա­պում և ցայտ­նո­տա­յին ի­րա­վի­ճա­կում այս ու այն կողմ նետ­վում (Լի­բիա, Սի­րիա, Հու­նաս­տա­նի կղ­զի­ներ, Կիպ­րոս, Նա­խիջևա­նում զոր­քե­րի տե­ղա­կա­յում), փոր­ձում է Ադր­բե­ջա­նի հետ ա­րա­գո­րեն լու­ծել Ար­ցա­խի «խն­դի­րը»: Պատ­ճա­ռը մեկն է՝ լրա­նում է Կար­սի պայ­մա­նագ­րի կնք­ման 100 տա­րին, ո­րը վե­րա­նայ­ման կա­րիք ու­նի, կան խն­դիր­ներ` կապ­ված Սևրի պայ­մա­նագ­րի հետ, ժա­մա­նա­կը չի նե­րում, իս­կա­պես շտա­պել է պետք, ինչ-որ ձևով դիր­քա­վոր­վել ու սե­փա­կան հա­կա­խա­ղը նա­խա­ձեռ­նել: Ար­ցա­խում նրանք ո­չն­չի չեն հաս­նի, սա ար­դեն 1915 թի­վը չէ, երբ թուր­քե­րը կա­րո­ղա­ցան պե­տա­կան մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պել հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը՝ օգ­տա­գոր­ծե­լով Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի պա­տեհ ա­ռի­թը: Սկզ­բում, զո­րա­հա­վա­քի ան­վան տակ, հա­վա­քե­ցին մար­տու­նակ հայ տղա­մարդ­կանց, բո­լո­րին զի­նա­թա­փե­ցին, գն­դա­կա­հա­րե­ցին և ան­ցան ան­պաշտ­պան ու ան­զեն ծե­րե­րի, կա­նանց ու ե­րե­խա­նե­րի ոչն­չաց­մա­նը: Հի­մա դա չի ստաց­վի, ո­րով­հետև հա­յերն ի­րենց պե­տու­թյու­նը ու­նեն, լավ էլ զին­ված են, լավ գի­տեն, թե պար­տու­թյան դեպ­քում ինչ է սպա­սում ի­րենց ըն­տա­նիք­նե­րին, և կռ­վե­լու են մինչև վերջ, մինչև թուր­քե­րի ա­տամ­նե­րը փշ­րե­լը, մինչև վերջ­նա­կան հաղ­թա­նակ, այլ տար­բե­րակ չկա: Թուր­քը մնում է թուրք, և հա­յե­րին ցե­ղաս­պա­նե­լու այլ պա­տեհ ա­ռիթ են տե­սել այ­սօր. բո­լոր եր­կր­նե­րը զբաղ­ված են կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րով և հա­զիվ թե ու­շադ­րու­թյուն դարձ­նեն Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Դա էլ այդ­պես չէ, մենք տես­նում ենք հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան բուռն ար­ձա­գան­քը և պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու կո­չե­րը: ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը ան­մի­ջա­պես հա­տուկ նիստ հրա­վի­րեց, միա­ձայն ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյամբ խս­տո­րեն դա­տա­պար­տեց Ար­ցա­խում վերս­կս­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և կոչ ա­րեց ան­մի­ջա­պես՝ ա­ռանց որևէ նա­խա­պայ­մա­նի դա­դա­րեց­նել ռազ­մա­կան բա­խում­նե­րը: Նույն կո­չով հան­դես էր ե­կել նաև ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շը: Հա­յե­րին հի­մա մտա­հո­գում է հատ­կա­պես Ռու­սաս­տա­նի և մյուս կարևոր եր­կր­նե­րի պա­սի­վու­թյու­նը, ին­չը ո­րոշ դեպ­քե­րում ան­տար­բե­րու­թյան ե­րանգ­ներ է ըն­դու­նում, բայց դա այդ­պես չէ, այդ­պես թվում է միայն: Չկա մի եր­կիր, բա­ցա­ռու­թյամբ Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի և Պա­կիս­տա­նի, որ ցան­կա­նա նպաս­տել հա­յոց նոր ցե­ղաս­պա­նու­թյա­նը՝ իր պա­սի­վու­թյամբ ստանձ­նե­լով դրա ի­րա­գործ­ման բա­րո­յա­կան կամ քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Ար­ցա­խի պա­տե­րազ­մի հար­ցում ան­հաս­կա­նա­լի դիր­քո­րո­շում են ցու­ցա­բե­րում Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան է­լի­տա­յի ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ (Լեո­նիդ Կա­լաշ­նի­կով, Ի­գոր Կո­րոտ­չեն­կո և այլք), ո­րոնք փոր­ձում են ար­դա­րաց­նել Ար­ցա­խի դեմ սկ­սած պա­տե­րազ­մը: Ռու­սա­կան դաշ­նա­յին հե­ռուս­տաա­լի­քով Կո­րոտ­չեն­կոն հմուտ ձևով գո­վա­բա­նեց Իլ­համ Ա­լիևին, ար­դա­րաց­րեց վեր­ջի­նիս ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ հիմ­նա­վո­րե­լով, որ «Ադր­բե­ջա­նը պա­տե­րազմ է վա­րում սե­փա­կան երկ­րում»: Վս­տահ լի­նենք, որ քա­ղա­քա­կան այդ գո­վազ­դի հա­մար Կո­րոտ­չեն­կոն կս­տա­նա կամ ար­դեն ստա­ցել է իր բա­ժին հո­նո­րա­րը: Նման անս­կզ­բունք, փո­ղին գե­րի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի «մտ­քերն» ու «գա­ղա­փար­նե­րը» Հա­յաս­տա­նում չլ­սե­լու են տա­լիս: Այլ բան է Պու­տի­նը, ով ըն­կալ­վում է որ­պես Պետ­րոս Ա­ռա­ջի­նի հե­ռա­տե­սու­թյունն ու­նե­ցող քա­ղա­քա­կան-պե­տա­կան գոր­ծիչ։


Հ.Գ. Ար­ցա­խի հաղ­թա­նա­կը կաս­կած չի հա­րու­ցում, հայ ժո­ղովր­դի միաս­նու­թյան այս ա­լի­քը չի կա­րե­լի կորց­նել, այն պետք է ուղ­ղոր­դել դե­պի տն­տե­սու­թյուն, դե­պի ար­դյու­նա­բե­րու­թյան վե­րա­կանգ­նում և ռազ­մա­վա­րա­կան խն­դիր­նե­րի լու­ծում: Այս ճա­կա­տում էլ են հաղ­թա­նակ­ներ պետք, որ­պես­զի հայ ժո­ղո­վուր­դը կա­րո­ղա­նա լու­ծել իր ա­ռաջ կանգ­նած մար­տա­վա­րա­կան և ռազ­մա­վա­րա­կան բո­լոր խն­դիր­նե­րը՝ հաշ­վի առ­նե­լով, թե ինչ հարևան­նե­րի հետ է ապ­րում, հաշ­վի առ­նե­լով, որ Ար­ցա­խում տար­բեր քա­ղա­քակր­թու­թյուն­ներ են բախ­վում, և լուծ­վում է աշ­խար­հի ճա­կա­տա­գի­րը: Աշ­խա­տա­սեր և ա­րա­րող հայ ժո­ղո­վուր­դը պատ­վով կկա­տա­րի իր վրա դր­ված պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, այս­տեղ շատ է կարևոր­վում հայ գիտ­նա­կան­նե­րի և գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի դե­րը: Նշենք, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի տիե­զե­րա­կան կարևոր ծրագ­րե­րը լուծ­վել են 15 հայ գիտ­նա­կան­նե­րի մտ­քի թռիչ­քով, հի­մա այդ թռիչ­քը պետք է ուղ­ղել բա­ցա­ռա­պես Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի զար­գաց­մա­նը, և մենք կհաս­նենք հա­ջո­ղու­թյան, քան­զի մեզ հետ է Աստ­ված:

«Սպի­տա­կի Մե­մո­րիալ» ՀԿ նա­խա­գահ,
տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր
Նո­րայր ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱՆ (Մոսկ­վա)
ա­կա­դե­մի­կոս
Ա­բել Ա­ՂԱՆ­ԲԵ­ԳՅԱՆ (Մոսկ­վա)
տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱՆ (Երևան)
տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր,
պրո­ֆե­սոր
Է­դուարդ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ (Երևան)
ֆի­զի­կա­յի և մա­թե­մա­տի­կա­յի դոկ­տոր, պրո­ֆե­սոր
Ստե­փան ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ (Երևան)
տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր
Վա­հե ԲՈՒ­ՆԻԱ­ԹՅԱՆ (Պրա­հա)
տն­տե­սա­գի­տու­թյան թեկ­նա­ծու
Յու­րի ԲԼՈ­ԽԻՆ (Մոսկ­վա)
տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր,
պրո­ֆե­սոր
Նի­կո­լայ ԲԵԽ (Մոսկ­վա)
տն­տե­սա­գի­տու­թյան դոկ­տոր
Սեր­գեյ ՔԱ­ԼԱ­ՋՅԱՆ (Մոսկ­վա)
Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ար­տա­քին
առևտրի նախ­կին նա­խա­րար
Վլա­դի­միր ԲՐՅՈ­ԽՈ­ՎԵՑ­ԿԻ (Մոսկ­վա)
բժշ­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր
Բե­նիկ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ (Երևան)
գե­նե­րալ-լեյ­տե­նանտ
Նո­րատ ՏԵՐ-ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆՑ (Մոսկ­վա)
«Ռուս դի­վա­նա­գետ­նե­րի
հիմ­նադ­րա­մի» նա­խա­գահ
Պո­գոս Ա­ԿՈ­ՊՈՎ (Մոսկ­վա)
ի­րա­վա­գի­տու­թյան թեկ­նա­ծու
Է­դուարդ ՍԱՆԴ­ՐՈՒ­ԿՅԱՆ (Մոսկ­վա)
տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու,
Մհեր ՂԱ­ՐԻ­ԲՅԱՆ (Լոս Ան­ջե­լես)
տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր,
պրո­ֆե­սոր
Պա­վել ԲԱՐ­ՍԵ­ՂՅԱՆ (Բոս­տոն)
քի­միա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր
Գյուլ­նա­րա ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ (Նյու-Յորք)
պրո­ֆե­սոր
Մհեր Ա­ԹՈ­ՅԱՆ (Փա­րիզ)
«Բա­բա­ջա­նյան հիմ­նադ­րա­մի» նա­խա­գահ
Ա­րա ԲԱ­ԲԱ­ՋԱ­ՆՅԱՆ (Մոսկ­վա)

Դիտվել է՝ 4408

Մեկնաբանություններ