Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Խա­նի մահն ու կյան­քը

Խա­նի մահն ու կյան­քը
18.09.2020 | 01:17

«Պատ­վո Լե­գեո­նը» (Ordre national de la Lռgion d'honneur) Ֆրան­սիա­յի ազ­գա­յին շքան­շանն է, ո­րը հիմ­նել է Նա­պո­լեոն Բո­նա­պար­տը 1802 թ. մա­յի­սի 19-ին: Այն շնոր­հում է Ֆրան­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը՝ Մեծ մա­գիստ­րո­սը, զին­վո­րա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար: Շքան­շա­նը, որն ու­նի հինգ աս­տի­ճան, ֆրան­սիա­կան պե­տու­թյան կարևո­րա­գույն ինս­տի­տուտ­նե­րից և խոր­հր­դա­նի­շե­րից մեկն է:

Նրա գո­յու­թյան ըն­թաց­քում պարգևատր­վել են տաս­նյակ հա­զա­րա­վոր մար­դիկ, այդ թվում՝ Ֆրան­սիա­յի և այլ պե­տու­թյուն­նե­րի 53 հայ քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնց թվում` այն­պի­սի հռ­չա­կա­վոր պատ­մա­կան ան­ձինք, ինչ­պի­սիք են ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ զո­րա­վա­րը, ՊՈ­ՂՈՍ ՆՈՒ­ԲԱ­ՐԸ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆ­ԹԱ­ՇՅԱՆ­ՑԸ, ՇԱՌԼ ԱԶ­ՆԱ­ՎՈՒ­ՐԸ և այլք:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից պարգևատր­վել է ե­րեք հո­գի՝ նա­խա­գահ­ներ ՌՈ­ԲԵՐՏ ՔՈ­ՉԱ­ՐՅԱՆՆ ու ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ և նախ­կին արտ­գործ­նա­խա­րար ԷԴՎԱՐԴ ՆԱԼ­ԲԱՆ­ԴՅԱ­ՆԸ:

Այս պա­տու­մը մի ա­կա­նա­վոր անձ­նա­վո­րու­թյան՝ ՏԻԳՐԱՆ ՔԵ­ԼԵ­ԿՅԱ­ՆԻ մա­սին է:

ՎԱԽ­ՃԱ­ՆԸ «ՍԱՆԿՏ ՄՈ­ՐԻՑ» ՀՍ­ԿԱ­ՅԻ ՈՏ­ՔԵ­ՐԻ ՏԱԿ

Ար­դեն լու­սա­նում էր, և «Սանկտ Մո­րի­ցի» ա­պար­տա­մեն­տի փա­փուկ բազ­կա­թո­ռի մեջ ընկ­ղմ­ված ծեր մար­դը լայ­նա­տա­րած պա­տու­հա­նից տես­նում էր Նյու Յոր­քի ա­նա­գե սառ­նա­մա­նի­քը: Նա սի­րում էր Նյու Յոր­քը, բայց ոչ ցր­տա­շունչ ձմեռ­նե­րը, ո­րոնք քա­ղա­քի միակ թե­րու­թյունն էին: Նա մտո­վի ժպ­տաց` մտա­բե­րե­լով հան­գու­ցյալ նկա­րիչ ՈՒոլթ Քյու­նին, որն ի­րեն պատ­կե­րել էր մուշ­տա­կով ու խլուր­դի տես­քով:

Ամ­բողջ գի­շեր աչք չէր փա­կել և հի­մա հաս­տատ գի­տեր, որ այլևս դուրս չի գա հյու­րա­նո­ցից ու չի քայ­լի Կենտ­րո­նա­կան զբո­սայ­գու ծա­ռու­ղի­նե­րով: Այլևս չի սպա­սի ե­ղա­նա­կի տա­քա­նա­լուն, որ­պես­զի արևի տակ կատ­վի նման կծկ­վե­լով ա­ռա­վոտ­նե­րը մի բա­ժակ սուրճ խմի հյու­րա­նո­ցի բա­ցօ­թյա «Կա­ֆե դը լա Պե» սր­ճա­րա­նում: Այլևս չի այ­ցե­լի 5-րդ ա­վե­նյուի թիվ 709, Մե­դի­սոն ա­վե­նյուի թիվ 598 և 57-րդ փո­ղո­ցի 20 իսթ հաս­ցե­նե­րում գտն­վող իր խա­նութ­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նում ար­վես­տի սրահ­ներ էին, և որ­տեղ վա­ճառ­վում էին ան­տիկ ի­րեր, արևե­լյան գոր­գեր, իս­լա­մա­կան ու չի­նա­կան ար­վես­տի բա­ցա­ռիկ նմուշ­ներ:

Նա սի­րում էր նաև «Սանկտ Մո­րի­ցը», ուր բնա­կու­թյուն էր հաս­տա­տել տաս­նա­մյակ ա­ռաջ՝ կնոջ մահ­վա­նից հե­տո: Նա կա­րող էր հենց 5-րդ ա­վե­նյուի վրա գնել ցան­կա­ցած շքեղ բնա­կա­րան, բայց ա­ռանց Մար­գո­յի այդ­տեղ ապ­րելն ա­նի­մաստ էր հա­մա­րում: Իսկ հյու­րա­նո­ցում նա զգում էր կյան­քի հա­մը, հյու­րըն­կա­լու­թյան փի­լի­սո­փա­յու­թյու­նը: 30-ա­կան թվա­կան­նե­րին Կենտ­րո­նա­կան զբո­սայ­գու հա­րա­վա­յին շր­թին կա­ռուց­ված հս­կան ա­ռաս­պե­լա­կան, պաշ­տա­մուն­քա­յին վայր էր, Ա­մե­րի­կա­յի քա­ղա­քա­կան, մտա­վոր ու մշա­կու­թա­յին վեր­նա­խա­վի հա­վա­քա­տե­ղի: Ապ­րել Նյու Յոր­քում նշա­նա­կում էր ապ­րել «Սանկտ Մո­րի­ցում» և հա­կա­ռա­կը: Ծեր մար­դու բնակ­վե­լը լիո­վին հա­մա­հունչ էր հյու­րա­նո­ցի էու­թյա­նը, իսկ հյու­րա­նո­ցը լա­վա­գույնս հա­մա­պա­տաս­խա­նում էր նրա էու­թյա­նը:

Լու­սա­նում էր, մու­թի վեր­ջին ծվեն­ներն ան­հե­տա­նում էին:

Մար­դը դան­դա­ղո­րեն ոտ­քի ե­լավ բազ­կա­թո­ռից, մո­տե­ցավ պա­տու­հա­նին, դող­դո­ջուն մատ­նե­րով դժ­վա­րու­թյամբ բա­ցեց ծան­րու­մեծ փեղ­կը: Ձմե­ռա­յին լու­սա­բա­ցի սառ­նա­շունչ օ­դը խփեց դեմ­քին, ա­սես սթա­փու­թյան կո­չե­լով, բայց այդ վեր­ջին ճիգն էլ ա­նօ­գուտ էր: Ծեր մար­դը փա­կեց աչ­քերն ու նետ­վեց ցած… 1951 թ. հուն­վա­րի 30-ն էր, ա­ռա­վո­տյան ժա­մը 7-ը:

…Ար­տա­ռոց պա­տա­հա­րի լուրն առ­նե­լուն պես ժա­մա­նե­ցին հյու­րա­նո­ցի սե­փա­կա­նա­տե­րե­րը՝ հույն եղ­բայր­ներ Գրե­գո­րի և Չառլզ Թեյ­լոր­նե­րը: Կար­ճատև խոր­հր­դակ­ցու­թյու­նից հե­տո նրանք ան­ցան գոր­ծի: Ինք­նաս­պա­նու­թյուն էր գոր­ծել 83-ա­մյա, հա­մաշ­խար­հա­յին համ­բավ վա­յե­լող մի մարդ, մի­լիո­նա­տեր, ո­րը եր­կար տա­րի­ներ ապ­րել էր հյու­րա­նո­ցում: Հարկ էր փր­կել հաս­տա­տու­թյան վար­կը: Օգ­տա­գոր­ծե­լով Նյու Յոր­քի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րում ի­րենց կա­պե­րը, եղ­բայր­նե­րը, նախ, լե­զու գտան լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ և կա­րո­ղա­ցան շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնել «վայր է ըն­կել» ար­տա­հայ­տու­թյու­նը: Դա նաև հան­գու­ցյա­լի նկատ­մամբ հար­գան­քի դրսևո­րում էր, նրա հե­ղի­նա­կու­թյու­նը խնա­յող ձևա­կեր­պում: Երկ­րորդ, կա­րո­ղա­ցան հաս­նել այն բա­նին, որ ոս­տի­կա­նու­թյու­նը հե­տաքն­նու­թյուն չսկ­սի, ոչ ո­քի դա պետք չէր, մա­նա­վանդ որ ծեր մար­դու որ­դին ու դուստ­րը որևէ բո­ղոք չու­նեին:

Այդ­պես ող­բեր­գա­կան ա­վարտ ու­նե­ցավ մար­դու կյան­քը:

Կյանք, որն ու­ներ սկիզբ: Եվ ըն­թացք:

Կե­սա­րիա­յում կա­յին Քե­լե­կյան ազ­գան­վամբ չորս եղ­բայր­ներ՝ Կա­րա­պետ, Հով­հան­նես, Պետ­րոս և Գրի­գոր: Ա­ռաջ­նե­կը՝ Կա­րա­պե­տը, հա­րյու­րա­վոր այլ կե­սա­րա­ցի­նե­րի նման, տե­ղա­փոխ­վել էր Կ. Պո­լիս և ոս­կեր­չու­թյամբ էր զբաղ­վում: Բայց, ար­հես­տից զատ, գլուխ էր հա­նում նաև հնա­գի­տա­կան ար­ժեք ներ­կա­յաց­նող ի­րե­րից. գնում-շր­ջում էր օս­մա­նյան Թուր­քիա­յի գա­վառ­նե­րում, ան­տիկ ա­ռար­կա­ներ հայ­թայ­թում, ա­պա դրանք Պոլ­սում վա­ճա­ռում հա­րուստ փա­շա­նե­րին:

1850 թ. տե­ղի ու­նե­ցավ մի ի­րա­դար­ձու­թյուն, ո­րին, ըստ իս, Տի­րոջ մա­տը խառն էր: Կի­լի­կյան Հա­յաս­տա­նի եր­բեմ­նի թա­գա­վո­րա­նիստ Տար­սոն քա­ղա­քի հա­յե­րը ո­րո­շում են նո­րո­գել ի­րենց կի­սա­փուլ ե­կե­ղե­ցին: Ո՞­րը՝ չգի­տեմ, տաս­նյակ ե­կե­ղե­ցի­ներ կա­յին, բայց են­թադ­րում եմ, որ կամ Ս. Աստ­վա­ծա­ծինն էր, կամ Ս. Սո­փիան, ո­րով­հետև սրանք հան­դի­սա­նում էին ար­քա­յա­կան պան­թեոն­ներ: Խար­խուլ պա­տե­րը փլց­նե­լիս հայտ­նա­բե­րում են կի­լի­կյան ոս­կե և ար­ծա­թե դրամ­նե­րով, մե­դալ­նե­րով ու մե­դա­լիոն­նե­րով լե­ցուն մի սն­դուկ: Ո­րո­շում են այդ ա­մե­նը հա­լեց­նել, որ­պես ձու­լա­ծո վա­ճա­ռել և այդ դրա­մով ե­կե­ղե­ցին վե­րա­նո­րո­գել: Պա­տա­հա­բար թե բա­րե­բախ­տա­բար, հեր­թա­կան շր­ջա­գա­յու­թյան ժա­մա­նակ Տար­սո­նում գտն­վող Կա­րա­պետ ա­ղան կան­խում է այդ մտադ­րու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը, բա­ցատ­րում է գտա­ծո­յի հնա­գի­տա­կան ար­ժե­քը, ա­ռա­ջար­կում ա­ճուր­դի դնել և ա­վե­լի շատ դրամ շա­հել: Քա­ղա­քի ջո­ջերն այդ­պես էլ վար­վում են, և սն­դու­կը գնում է Կա­րա­պետ ա­ղան, վճա­րե­լով ա­մե­նա­բարձր գին՝ 500 օս­մա­նյան ոս­կի, ո­րով էլ ա­վար­տում են ե­կե­ղե­ցու նո­րո­գու­մը: (Շուրջ 80 տա­րի անց այդ դրամ­ներն ու մե­դալ­նե­րը ցու­ցադր­վում էին Փա­րի­զի հնա­գի­տա­կան թան­գա­րա­նում ու գնա­հատ­վում ա­վե­լի քան եր­կու մի­լիոն ֆրանկ):

Այս դիպ­վա­ծը ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ:

Կա­րա­պետ ա­ղա­յի անդ­րա­նիկ զա­վա­կը՝ Գևոր­գը, ծն­վեց սն­դու­կի ձեռք­բեր­ման պատ­մու­թյու­նից մեկ տա­րի անց՝ 1851-ին: Նախ­նա­կան կր­թու­թյու­նը Կե­սա­րիա­յի ազ­գա­յին վար­ժա­րա­նում ստա­նա­լուց հե­տո, 1872-ին գաղ­թեց Պո­լիս՝ հորն ար­հես­տում ու բիզ­նե­սում ա­ջակ­ցե­լու հա­մար: Գևորգն այն­պի­սի ջա­նադ­րու­թյամբ գոր­ծի լծ­վեց, այն­պի­սի գործ­նա­կան ջիղ ու հե­ռա­տե­սու­թյուն դրսևո­րեց, որ շու­տով ա­ներկ­բա հե­ղի­նա­կու­թյուն ձեռք բե­րեց Պոլ­սո հայ ոս­կե­րիչ­նե­րի շր­ջա­նում: Խն­դիր ա­ռա­ջա­ցավ զար­գաց­նե­լու ըն­տա­նե­կան բիզ­նե­սը, և Գևոր­գը ծնն­դա­վայ­րից բե­րել տվեց կրտ­սեր եղ­բայր­նե­րին՝ Տիգ­րա­նին ու Հով­հան­նե­սին:

Տիգ­րան Քե­լե­կյա­նին էր վի­ճակ­ված հա­մաշ­խար­հա­յին համ­բավ ձեռք բե­րել, էա­կան ներդ­րում ու­նե­նալ ազ­գա­յին գոր­ծե­րում և վախ­ճան գտ­նել… «Սանկտ Մո­րից» հս­կա­յի ոտ­քե­րի տակ:

Այս­տեղ ստիպ­ված եմ դա­դար առ­նել և մի էա­կան բա­ցատ­րու­թյուն տալ: Տ. Քե­լե­կյա­նի կյանքն ու գոր­ծը, անձն ու կեր­պարն ըմ­բռ­նե­լու հա­մար ես ու­սում­նա­սի­րել եմ տաս­նյակ հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն ու ֆրան­սե­րեն աղ­բյուր­ներ, բայց ցան­կա­լի գո­հա­ցու­ցիչ ար­դյուն­քի չհա­սա: Եվ պատ­ճա­ռը իմ ծու­լու­թյու­նը կամ ան­բա­րեխղ­ճու­թյու­նը չէ:

Ի՞նչ է նշա­նա­կում լի­նել հա­վա­քորդ, հնա­հա­վաք, հնա­վա­ճառ: Ըստ իս, դա մարդ­կա­յին ա­ռան­ձին տե­սակ է, ո­րին ա­ռա­ջին հեր­թին բնո­րոշ է ա­ներևա­կա­յե­լի, ա­ռաս­պե­լա­կան գաղտ­նա­պա­հու­թյու­նը:

Ամ­բող­ջա­կան կուռ պատ­կեր, բազ­մա­թիվ հար­ցե­րի պա­տաս­խան­ներ չս­տա­ցա, դրանք գո­յու­թյուն չու­նեն: Դի­ցուք, ո՞ր թվա­կան­նե­րին է ապ­րել տար­բեր քա­ղաք­նե­րում, ե՞րբ է ա­մուս­նա­ցել, ինչ­պե՞ս է հայ­թայ­թել իր բա­ցա­ռիկ հա­վա­քա­ծուի ցու­ցան­մուշ­նե­րը, ով­քե՞ր էին աշ­խա­տում նրա վա­ճա­ռաս­րահ­նե­րում, ի՞նչն էր ինք­նաս­պա­նու­թյան պատ­ճա­ռը և այլն, և այլն:

Հարկ է բա­վա­րար­վել ե­ղա­ծով:

ՀԱ­ՎԱ­ՔՈՐ­ԴԸ, ՀՆԱ­ՎԱ­ՃԱ­ՌԸ, ԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ԳԵ­ՏԸ

Թե­պետ Տիգ­րա­նը ծն­վել է 1868-ին Կե­սա­րիա­յում, սա­կայն կր­թու­թյուն ստա­ցավ Կ. Պոլ­սի Հա­կոբ Գուր­գե­նի նշա­նա­վոր վար­ժա­րա­նում, ո­րից հե­տո ներգ­րավ­վեց եղ­բոր բիզ­նե­սի մեջ և հենց նրա­նից ստա­ցավ ա­ռա­ջին գործ­նա­կան դա­սերն ու գի­տե­լիք­նե­րը: Ար­դեն 22 տա­րե­կան հա­սա­կից սկ­սեց ինք­նու­րույն հնա­գի­տա­կան ուղևո­րու­թյուն­ներ կա­տա­րել, ի մաս­նա­վո­րի՝ Կի­լի­կիա ու Սի­րիա: Կար­ծում եմ, հենց այդ ժա­մա­նա­կից ի վեր գործ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տեց Պարս­կաս­տա­նի բարձր իշ­խա­նու­թյուն­նե­րի, ընդ­հուպ շա­հի պա­լա­տի հետ, ո­րով­հետև ըն­դա­մե­նը եր­կու տա­րի անց՝ 1892 թ., պար­սից կա­ռա­վա­րու­թյու­նը նրան նշա­նա­կեց հա­ջորդ տա­րի Չի­կա­գո­յում կա­յա­նա­լիք հա­մաշ­խար­հա­յին ցու­ցա­հան­դե­սում Պարս­կաս­տա­նի տա­ղա­վա­րի ղե­կա­վար: Տ. Քե­լե­կյա­նը մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն դրսևո­րեց: Նույն թվա­կա­նի ձմ­ռա­նը մեկ­նեց ԱՄՆ և ճա­նա­պար­հին՝ Լոն­դո­նում, վա­ճա­ռաս­րահ բա­ցեց: Չի­կա­գո­յում Պարս­կաս­տա­նի տա­ղա­վարն այն­պի­սի հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­րեց, այն­պի­սի լայն ար­ձա­գան­քի ար­ժա­նա­ցավ, որ Տ. Քե­լե­կյա­նը պարգևատր­վեց խա­նի տիտ­ղո­սով: Նրա­նից ա­ռաջ և նրա­նից հե­տո ե­ղել են այդ պատ­վա­վոր կո­չումն ու­նե­ցող բազ­մա­թիվ հա­յեր, բայց միայն նա էր, որ հպար­տու­թյամբ կրում էր այդ տիտ­ղո­սը՝ պաշ­տո­նա­պես հան­դես գա­լով որ­պես Dikran Khan Kelekian:

Վրա հա­սավ 1896 թվա­կա­նը: Երբ Պոլ­սում սկիզբ ա­ռան հա­յե­րի ջար­դը, ու­նեց­ված­քի թա­լանն ու հա­մա­տա­րած հա­լա­ծանք­նե­րը, Քե­լե­կյան եղ­բայր­նե­րի հա­մար պարզ դար­ձավ, որ հարկ էր հե­ռա­նալ Օս­մա­նյան կայս­րու­թյան վտան­գա­վոր և ա­նա­պա­հով մայ­րա­քա­ղա­քից:

1900 թ. Փա­րի­զի հա­մաշ­խար­հա­յին ցու­ցա­հան­դե­սում Տիգ­րան Քե­լե­կյանն ար­դեն ժյու­րիի ան­դամ էր:

1904 թ. հա­մաշ­խար­հա­յին ստու­գա­տե­սը պի­տի կա­յա­նար ԱՄՆ Սենթ Լուիս քա­ղա­քում: Պար­սից Մու­զաֆ­ֆեր-էդ-Դին շա­հը Տ. Քե­լե­կյա­նին վս­տա­հեց իր եր­կի­րը մի­ջազ­գա­յին այդ խո­շո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյու­նում ներ­կա­յաց­նե­լը: Վեր­ջինս գոր­ծի մեջ ներգ­րա­վեց Նյու Յոր­քում բնակ­վող, պարս­կա­կան գոր­գե­րի խո­շո­րա­գույն վա­ճա­ռա­կան Հով­հան­նես Թավ­շան­ճյա­նին: Ցու­ցա­հան­դե­սում պարս­կա­կան տա­ղա­վա­րը աչ­քի էր ընկ­նում արևե­լյան ո­ճով ու շքե­ղու­թյամբ և, ինչ­պես գրեց ա­մե­րի­կա­հայ հան­դես­նե­րից մե­կը՝ «ամ­բող­ջու­թյամբ հայ մտ­քի և հայ քսա­կի ար­դիւնք էր»: Ա­յո, «հայ քսա­կի», ո­րով­հետև ծախ­սը լիո­վին հո­գա­ցել էին Տ. Քե­լե­կյանն ու Հովհ. Թավ­շան­ճյա­նը, ընդ ո­րում՝ ա­ռա­ջի­նը նշա­նակ­վել էր տա­ղա­վա­րի կո­մի­սար, երկ­րոր­դը՝ կա­ռա­վա­րիչ, իսկ քար­տու­ղար էր Տիգ­րա­նի կրտ­սեր եղ­բայր Հով­հան­նե­սը, ո­րը պարգևատր­վեց պար­սից «Արև և Ա­ռյուծ» շքան­շա­նով:

Ին­չո՞վ էին առ­հա­սա­րակ կարևոր հա­մաշ­խար­հա­յին ցու­ցա­հան­դես­նե­րը: Դրանք այն ժա­մա­նակ փոխ­ճա­նա­չո­ղու­թյան, մի­ջազ­գա­յին կա­պե­րի և առևտրատն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման միակ ու լա­վա­գույն մի­ջոց­ներն էին: Եվ ստանձ­նե­լով պարս­կա­կան ծախ­սա­տար տա­ղա­վա­րի կա­ռու­ցումն ու Պարս­կաս­տանն աշ­խար­հին լա­վա­գույնս ներ­կա­յաց­նե­լու հոգ­սը` Տ. Քե­լե­կյանն ու Հովհ. Թավ­շան­ճյա­նը նաև անձ­նա­կան շահ էին հե­տապն­դում. ա­ռա­ջի­նը հնա­րա­վո­րու­թյուն էր ստա­նում ա­նար­գել կեր­պով ձեռք բե­րե­լու հնա­գի­տա­կան ար­ժեք­ներ, երկ­րոր­դը՝ ան­խա­փան կեր­պով մա­տա­կա­րար­վե­լու ա­մե­րի­կյան շու­կա­յում մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող պարս­կա­կան գոր­գե­րով: Եվ ե­թե Տ. Քե­լե­կյա­նը «վար­ձատր­վեց»՝ նշա­նակ­վե­լով ու քսան տա­րի վա­րե­լով Նյու Յոր­քում Պարս­կաս­տա­նի պատ­վա­վոր հյու­պա­տո­սի պաշ­տո­նը, ա­պա ճա­կա­տա­գի­րը դա­ժան վար­վեց Հովհ. Թավ­շան­ճյա­նի հետ. նույն 1904 թ. Նյու Յոր­քում նա սպան­վեց հա­յի ձեռ­քով, բայց դա մեր այս պատ­մու­թյան հետ առն­չու­թյուն չու­նի:

1908 թ. Փա­րի­զում Տ. Քե­լե­կյա­նը հրա­տա­րա­կեց Collection Kelekian շքեղ ալ­բո­մը, ո­րը պա­րու­նա­կում էր նրա պարս­կա­կան, ա­րա­բա­կան, ղպ­տա­կան, ի­տա­լա­կան, իս­պա­նա­կան, ընդ­հա­նուր թվով 100 հնա­մե­նի գոր­գե­րի պատ­կեր­ներ ու նկա­րագ­րու­թյուն­ներ: Ըն­դա­մե­նը 300 օ­րի­նա­կով տպագր­ված լի­նե­լու պատ­ճա­ռով մա­տե­նա­գի­տա­կան հազ­վա­գյուտ այդ գր­քից յու­րա­քան­չյուրն ու­ներ հա­մա­րա­կա­լում և Տ. Քե­լե­կյա­նի կից գրու­թյամբ ու­ղարկ­վում էր այլ հա­վա­քորդ­նե­րի, մաս­նա­գետ­նե­րի, թան­գա­րան­նե­րի ու հաս­տա­տու­թյուն­նե­րի (օ­րի­նակ` թիվ 106-ը ու­ղարկ­վել էր Վիեն­նա­յի Մխի­թա­րյան­նե­րին):

Եր­կու տա­րի անց՝ 1910-ին, Տ. Քե­լե­կյա­նը Փա­րի­զում հրա­տա­րա­կեց The Kelekian Collection ալ­բո­մը, ուր պատ­կեր­ված էին 1885-1910 թթ. նրա ձեռք բե­րած ի­րե­րը: Դրանք XV-XVI դդ. գոր­գեր էին և խե­ցե­գոր­ծու­թյան նմուշ­ներ՝ դա­մաս­կյան ու պարս­կա­կան պնակ­ներ, այդ թվում կու­տի­նա­հա­յե­րի պատ­րաս­տած XVIII դ. մի կուժ ու մի բա­ժակ: Նա­խոր­դի նման սահ­մա­նա­փակ տպա­քա­նա­կով հրա­տա­րակ­ված այս ալ­բո­մը մեծ աղ­մուկ հա­նեց Եվ­րո­պա­յի ար­վես­տա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում և, մաս­նա­վո­րա­պես, ար­ժա­նա­ցավ «Արտ նու­վո» հաս­տա­տու­թյան հիմ­նա­դիր ու տնօ­րեն Մ. Բին­դի և Բեռ­լի­նի թան­գա­րա­նի գլ­խա­վոր տե­սուչ Ֆ. Սար­րեի հիա­ցա­կան գնա­հա­տա­կան­նե­րին:

Այս եր­կու հրա­տա­րա­կու­թյուն­նե­րը ե­կան ա­պա­ցու­ցե­լու, որ Տ. Քե­լե­կյա­նը ոչ միայն հա­վա­քորդ ու վա­ճա­ռա­կան էր, այլև նր­բա­ճա­շակ ար­վես­տա­գետ: Դա հատ­կա­պես կարևոր ու եր­բեմն բախ­տո­րոշ էր ժա­մա­նա­կի նկա­րիչ­նե­րի հա­մար: Փա­րի­զի, Լոն­դո­նի, Նյու Յոր­քի, Կա­հի­րեի նրա տաս­նյակ վա­ճա­ռաս­րահ­նե­րում ցու­ցադր­վող կտավ­նե­րը վկա­յում էին, որ դրանց հե­ղի­նակ­նե­րը (ա­սենք, Բրա­քը, Պի­կա­սոն, Մա­տի­սը) ար­ժա­նա­ցել էին Տ. Քե­լե­կյա­նի ու­շադ­րու­թյա­նը, և նրանց սպա­սում էր խոս­տում­նա­լից ա­պա­գա:

Որ Տ. Քե­լե­կյա­նը մեծ հե­ղի­նա­կու­թյուն էր վա­յե­լում ար­վես­տա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում, վկա­յում է հետևյալ փաս­տը: 1935 թ. սեպ­տեմ­բե­րին Լե­նինգ­րա­դում տե­ղի ու­նե­ցավ Ի­րա­նի ար­վես­տի և հնա­գի­տու­թյան 3-րդ մի­ջազ­գա­յին հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին 26 եր­կր­նե­րի 170 գիտ­նա­կան­ներ: Յոթ օր շա­րու­նակ Հով­սեփ Օր­բե­լու ղե­կա­վա­րած Էր­մի­տա­ժում ցու­ցադր­վե­ցին բա­ցա­ռիկ նմուշ­ներ՝ սա­սա­նյան շր­ջա­նի ար­ծա­թե­ղեն, թա­սեր, կժեր և կի­րա­ռա­կան ար­վես­տի այլ ի­րեր: Որ­պես պարս­կա­կան ար­վես­տի խո­շոր գի­տակ, հա­մա­ժո­ղո­վին հրա­վիր­ված էր նաև Տ. Քե­լե­կյա­նը, ո­րը ոչ միայն ջերմ հան­դի­պում­ներ ու­նե­ցավ Հ. Օր­բե­լու և Հա­յաս­տա­նից ժա­մա­նած ար­վես­տա­գետ­նե­րի հետ, այլև իր ե­զա­կի հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ան­չափ բարձր գնա­հա­տեց լե­նինգ­րա­դյան հա­մա­ժո­ղո­վը:

(շա­րու­նա­կե­լի)

Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 15141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ