38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աբովենց բացօթյա գրադարանը

Աբովենց բացօթյա գրադարանը
05.09.2020 | 12:27

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:30-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա մեծանուն Լուսավորչի վերջերս վերականգնված արձանի հանրային ցուցադրության արարողությունը: Խ. Աբովյանի ծննդյան 215-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում սա մեծապես կարևորվող իրադարձություն է, քանի որ մեկ դար անց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր է դարձել վերանորոգել Լուսավորչի արձանը և նոր ոգով ու շնչով հանձնել հանրությանը: Նույն օրը Խ. Աբովյանի տուն-թանգարանի այգում կներկայացվի արձանի պատմության վավերագրությունը:


Վերջին մի քանի ամիսներին Թանգարանում իրագործվել է նաև Աբովենց բացօթյա գրադարանի ստեղծման նախագիծը և այսուհետ այցելուները պահպանելով սոցիալական հեռավորություն կարող են ընթերցել գրքեր, վայելել հաճելի գրական-երաժշտական երեկոներ Խաչատուր Աբովյանի հայրական տան այգում: Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Աբովենց այգու գրադարանի հանդիսավոր բացումը:
Հանդիսությանը ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ