38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երա­նի չէ՞ր գո­ղա­նա­յին. սրանք դրած «տա­շում» են

Երա­նի չէ՞ր գո­ղա­նա­յին. սրանք դրած «տա­շում» են
04.09.2020 | 01:38

Ա­ՊԱ­ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈ­ՇՈՒՄ՝ ՀԵՏ­ՔԵ­ՐԸ ԽՃ­ՃԵ­ԼՈՒ ՀՍ­ՏԱԿ ԴԻ­ՏԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅԱՄԲ


2019 թ. աշ­խա­տան­քա­յին ամ­բողջ ութ ա­միս ՀՀ հաշ­վեքն­նիչ պա­լա­տը հար­կադր­ված ե­ղավ «նվի­րել» Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նին՝ ստու­գե­լու հա­մար կա­ռույ­ցի ֆի­նան­սատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ՀՀ օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րին։ Օ­րեն­քի կո­պիտ խախ­տու­մով գլ­խին ե­րեք տա­րուց ա­վե­լի տնօ­րե­նի ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյան ու­նե­ցող հիմ­նար­կում ի­րա­կա­նաց­ված դի­տարկ­ման ար­դյուն­քում (ստուգ­ման ժա­մա­նա­կա­յին ընդ­գր­կու­մը՝ 01.01.2017-31.12.2018) բա­ցա­հայտ­վեց ա­ղա­ղա­կող փաս­տե­րի պատ­կա­ռե­լի ամ­բող­ջու­թյուն, ին­չը պա­լա­տին ստի­պեց ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քը «գոր­ծու­ղել» ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյուն։
Ան­կախ այս ա­մե­նից՝ «Ի­րա­տե­սի» 22.02.2020 թվագ­րու­թյունն ու­նե­ցող հա­մա­րում մենք տպագ­րել էինք «Հայ կի­նո­յի ա­ռայժմ հա­վեր­ժա­կան ժ/պ-ն ու նրա ձա­խա­վեր գոր­ծու­նեու­թյու­նը» հոդ­վա­ծը՝ «Սու­սե­րով պա­րը» ֆիլ­մի առն­չու­թյամբ բարձ­րա­ձայ­նե­լով հնա­րա­վոր չա­րա­շա­հում­նե­րի մա­սին։ Հոդ­վա­ծը, որ ու­ղարկ­վել էր հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին, ի վեր­ջո հան­գր­վա­նեց ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում ու ար­դեն վեց ա­միս նրա Ա­ջափ­նյակ-Դավ­թա­շեն մաս­նա­ճյու­ղի վա­րույ­թում է։
ՀՀ հաշ­վեքն­նիչ պա­լա­տի բա­ցա­հայ­տած խայ­տա­ռակ խախ­տում­նե­րին մենք ամ­բող­ջա­պես չենք անդ­րա­դառ­նա, քան­զի նյութն ահ­ռե­լի ծա­վա­լի է, սա­կայն հա­վե­լյալ փաս­տե­րի նե­րառ­մամբ ու վկա­յա­կո­չում­նե­րով կխո­սենք վե­րը հի­շա­տակ­ված «Սու­սե­րով պա­րը» կի­նո­նկա­րի մա­սին, ո­րով­հետև դրա ան­հրա­ժեշ­տու­թյունն ա­ռա­վել քան կա։
Բարձ­րաց­ված հիմ­նախ­նդ­րին այդ ի՞նչ հե­տաքր­քիր պար­զա­բա­նում­ներ են ա­վե­լա­նում Վե­րաքն­նիչ պա­լա­տի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում, Շ.Մ. գլ­խով կի­նո­կենտ­րո­նին ի՞նչ դր­վագ­նե­րով է հա­ջող­վել թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցել ու­սում­նա­սի­րող­նե­րին։


«DMH ստու­դիա» ՍՊԸ-ն կի­նո­նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­ման հայ­տա­դի­մու­մը կի­նո­կենտ­րո­նին է ներ­կա­յաց­րել 30.10.2017-ին։ Նա­խագ­ծի ընդ­հա­նուր բյու­ջեն նա­խա­տես­վել է 61625,5 հա­զար ՌԴ ռուբ­լի կամ 522.584.24 դրամ։ Կի­նո­կենտ­րո­նից ակն­կալ­վող գու­մա­րի չա­փը կազ­մել է 97,800.0 դրամ (կո­պիտ հաշ­վար­կով ֆիլ­մի բյու­ջեի մոտ մեկ հին­գե­րոր­դը), ո­րը կի­նո­կենտ­րո­նի կող­մից ա­մե­նու­րեք բարձ­րա­ձայն­վել է որ­պես պետ­պատ­վե­րով հատ­կաց­ված գու­մար։ Պետ­պատ­վեր աս­վա­ծը մենք ա­ռանձ­նա­կի ենք շեշ­տադ­րում, քան­զի ի­րա­կա­նում չկա, չի ե­ղել, գո­յու­թյուն չու­նի պետ­պատ­վե­րով գու­մա­րի հատ­կաց­ման մա­սին վկա­յող, հա­վաս­տող որևէ թուղթ, փաս­տա­թուղթ, ո­րո­շում։ Այդ գու­մա­րը կա­մա­յին ո­րոշ­մամբ կտր­վել է տվյալ տար­վա հա­մար նա­խա­տես­ված կի­նո­նա­խագ­ծե­րին հատ­կաց­վե­լիք մի­ջոց­նե­րից՝ դի­վա­յին խառ­նաշ­փոթ ա­ռա­ջաց­նե­լով կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյու­նում ոչ միայն 2018-ի կտր­ված­քով, այլև ցարդ։
Հենց այս­տեղ էլ խո­սենք շմիր­զա­խա­նյա­նա­կան կի­նո­կենտ­րո­նից պա­լա­տին տված «կտի» մա­սին, ո­րը ստու­գող­նե­րը լավ էլ կուլ են տվել միայն ի­րենց հաս­կա­նա­լի կամ ան­հաս­կա­նա­լի ի­մա­ցու­թյան կամ չի­մա­ցու­թյան ար­դյուն­քում։


Խա­ղար­կե­լով «պետ­պատ­վեր» ու «պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում» հաս­կա­ցու­թյուն­նե­րը, դրանք նույ­նա­կա­նաց­նե­լով՝ շմիր­զա­խա­նյա­նա­կան կա­ռույ­ցը կա­րո­ղա­ցել է պա­լա­տի հաշ­վետ­վու­թյան մեջ ֆի­նան­սա­կան այդ «կոր­դե­բա­լե­տը» սղաց­նել որ­պես «պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում»։
Այս­տեղ հար­կադր­ված ենք տալ հետևյալ պար­զա­բա­նու­մը. պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում է պե­տու­թյան հատ­կաց­րած գու­մա­րի ողջ ծա­վա­լը։ Պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րու­մից պետ­պատ­վերն ա­ռանձ­նա­նում է նրա­նով, որ այն կազ­մա­կեր­պու­թյան ծրագ­րում չնե­րառ­ված նա­խագ­ծի կամ նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար տվյալ ֆի­նան­սա­կան տար­վա հատ­կա­ցում­նե­րից դուրս տր­վող, ոչ պլա­նա­յին գու­մար հաս­կա­ցու­թյուն է, ո­րի հատ­կաց­ման վե­րա­բե­րյալ պետք է լի­նի կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում. նա­յե՛ք նախ­կի­նում ե­ղած ցան­կա­ցած գործ ու կտես­նեք, որ դա այդ­պես է։
Շա­րու­նա­կենք։ Հիմք ըն­դու­նե­լով ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան ու կի­նո­կենտ­րո­նի միջև կնք­ված սուբ­սի­դիա­յի տրա­մադր­ման պայ­մա­նա­գի­րը՝ 05.05.2018-ին «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի ար­տադ­րու­թյա­նը տրա­մադր­վել է 50.000.0 հա­զար դրամ (մնա­ցած 47.800.0-ը տրա­մադր­վե­լու էր 2019-ին)։ Նույն օ­րը «DMH ստու­դիա­յի» ու կի­նո­կենտ­րո­նի միջև նա­խան­ձե­լի օ­պե­րա­տի­վու­թյամբ կնք­վում է ֆիլ­մի ար­տադ­րու­թյան պայ­մա­նա­գիր, ո­րով ֆիլ­մի պրո­դյու­սե­րը պար­տա­վոր­վում է սահ­ման­ված վճա­րի դի­մաց սահ­ման­ված կար­գով ու ժամ­կետ­նե­րում ի­րա­կա­նաց­նել ֆիլ­մի ար­տադ­րու­թյու­նը։ Դի­տա­վո­րու­թյուն չտես­նենք, բայց բո­լոր դեպ­քե­րում ա­սենք, որ պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման թա­նա­քը դեռ չչո­րա­ցած՝ ակն­թար­թո­րեն կա­տար­վում է 50 մի­լիո­նի «նե­րար­կու­մը»։

ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎՈՂ ԿՈՂ­ՄԵ­ՐԻ «ԿՈՒՅ­ՍԵ­ՐԸ»
Արդ՝ պայ­մա­նագ­րի թվա­ցյալ միամ­տու­թյուն­նե­րի ու նույն­քան թվա­ցյալ վրի­պում-բաց­թո­ղում­նե­րի մա­սին։
Սահ­մա­նե­լով կի­նոն­կա­րի ընդ­հա­նուր բյու­ջեն՝ 61,625,5 հա­զար ՌԴ ռուբ­լի կամ 522.584.24 դրամ, կող­մե­րը չեն նշել, թե մնա­ցած գու­մա­րը ո՛ւմ կող­մից է ներ­դր­վե­լու, իսկ հա­մար­տադ­րո­ղի մա­սին պայ­մա­նագ­րում անդ­րա­դարձ չկա։ Ա­սել է՝ ֆիլ­մի ամ­բող­ջաց­ման մա­սով չու­նե­նա­լով ամ­րագր­ված ե­րաշ­խիք՝ կի­նո­կենտ­րո­նը պե­տա­կան մաս­նակ­ցու­թյան իր շուրջ 100 մի­լիոն բաժ­նով գնա­ցել է ան­հայտ ել­քով գոր­ծար­քի՝ դի­մե­լով ոչն­չով չար­դա­րաց­ված ռիս­կի։ Մեզ հար­կավ պարզ է, թե ո՛րն է ե­ղել գլ­խին Շ.Մ. ու­նե­ցող կի­նո­կենտ­րո­նի թվա­ցյալ միա­միտ շա­հագ­րգ­ռու­թյու­նը, սա­կայն հնա­րա­վոր հան­ցան­քի հիմ­նա­վո­րումն ու ա­պա­ցու­ցե­լը բնա­կա­նա­բար ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի գոր­ծա­ռույթ­նե­րի տի­րույ­թում է։


Պայ­մա­նագ­րով կի­նո­կենտ­րո­նին վե­րա­պահ­վել է տրա­մադ­րած գու­մա­րի նպա­տա­կա­յին վե­րահ­սկ­ման, ինչ­պես նաև ֆիլ­մի ար­տադ­րու­թյան մա­սով պրո­դյու­սե­րա­կան ըն­կե­րու­թյու­նում աու­դիտ ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վունք։ Չգի­տես ին­չու, թե­պետ լավ էլ հաս­կա­նա­լի է, թե ին­չու, կի­նո­կենտ­րո­նը չի՛ օգտ­վել իր այդ ի­րա­վուն­քից, իր հա­մար չի հս­տա­կեց­րել ներդ­րում­նե­րի ու ի­րա­վա­կան մաս­նա­բաժ­նի չա­փե­րը։ Ի մի­ջի այ­լոց պրո­դյու­սե­րա­կան ըն­կե­րու­թյու­նը, որ այդ նույն «DMH ստու­դիան» է, պար­տա­վոր­ված է ե­ղել, որ­պես պայ­մա­նագ­րի ան­բա­ժա­նե­լի հա­վել­ված, կի­նո­կենտ­րո­նին ներ­կա­յաց­նել նաև ֆի­նան­սա­վոր­ման գրա­ֆիկ, ո­րը չի ար­վել, իսկ «օ­րեն­քի տա­ռի բա­ցա­ռիկ նա­խան­ձախն­դիր, օ­րեն­քի ջեր­մե­ռանդ հա­վա­տա­վոր ու պաշտ­պան» Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյանն էլ չտես­նե­լու է տվել։ Կար­ծում ենք՝ վե­րո­բե­րյալ­նե­րը ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի ա­նա­չառ դի­տարկ­ման ու եզ­րա­հանգ­ման գա­լու խն­դիր են, քան­զի խոս­քը շուրջ 100 մի­լիոն դրամ պե­տա­կան մի­ջո­ցի մա­սին և ոչ թե Շ. Միր­զա­խա­նյա­նի հո­րա­կան տան բար­ձի տակ ե­ղած տիկ­նոջ օ­ժի­տի գու­մա­րի։
Վե­րը նշ­ված­նե­րի կող­քին ար­դեն միան­գա­մայն ա­վե­լորդ ենք հա­մա­րում այն դի­տար­կու­մը, թե ի՛նչ տրա­մա­բա­նու­թյամբ է կի­նո­կենտ­րո­նը հա­մա­ձայ­նել ֆիլ­մի օգ­տա­գործ­ման ար­դյուն­քից գո­յա­նա­լիք վճա­րի... 5 տո­կո­սին (հար­կավ հի­շում եք, որ կի­նո­կենտ­րո­նի ներդ­րու­մը կազ­մում էր ֆիլ­մի բյու­ջեի մոտ մեկ հին­գե­րորդ մա­սը՝ շուրջ 20 տո­կոս)։ Հինգ տո­կո­սին հա­մա­ձայ­նո­ղին բնա­կա­նա­բար պի­տի չհու­զեր էլ, թե մնա­ցած 95 տո­կոսն ում է գնա­լու։

«ԺՈ­ՂՈ­ՎՈՒ՜ՐԴ, ԲԱ ՄԵՐ ՓՈ­ՂԵ՜­ՐԸ...»
Ոչ պա­կաս հե­տաք­րք­րա­կան, ե­թե ոչ ա­ռանց­քա­յին ման­րա­մասն։
«DMH ստու­դիա­յի» ու կի­նո­կենտ­րո­նի միջև կնք­ված պայ­մա­նագ­րի 4-րդ կե­տով պրո­դյու­սե­րա­կան ըն­կե­րու­թյանն են վե­րա­պահ­վել ֆիլ­մի օգ­տա­գործ­ման բա­ցա­ռիկ ի­րա­վունքն ու հե­ղի­նա­կա­յին բո­լոր ի­րա­վունք­նե­րը։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ այս ի­րա­վունք­նե­րը զիջ­վում են ֆիլ­մում ոչ լրիվ 15 մի­լիոն դրամ ներդ­նո­ղին այն դեպ­քում, երբ քո ներդ­րա­ծը շուրջ 100 մի­լիոն է։ Մինչև փաս­տե­լը, որ սա կի­նո­կենտ­րո­նի կող­մից բա­ցա­ռիկ շռայլ՝ բո­յա­րա­կան ժեստ է առ գոր­ծըն­կե­րը (որ­քան գի­տեմ, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը նույ­նիսկ մաս­նա­վոր ան­ձանց միջև ե­ղած շռայ­լու­թյուն­նե­րի նկատ­մամբ ան­տար­բեր չեն), «DMH ստու­դիան» էլ իր հեր­թին «Մարս մե­դիա ին­տեր­թեյ­մն­թին» է վե­րա­պա­հում ֆիլ­մի օգ­տա­գործ­ման բա­ցա­ռիկ ի­րա­վունքն ու հե­ղի­նա­կա­յին բո­լոր ի­րա­վունք­նե­րը։
Այս­տեղ հար­կավ կա­րող էինք ա­սել. «Ժո­ղո­վու՜րդ, բա մեր փո­ղե՜­րը... բա մեր դրած 100 մի­լիոնն ու­րեմն հե՞չ», սա­կայն ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեին թող­նենք պար­զե­լու կի­նո­կենտ­րո­նի կող­մից փող դնե­լու ու ձեռ­քե­րը լվա­նա­լով հետ քաշ­վե­լու, շա­հախ­նդ­րու­թյան հետ եզ­րեր, ա­ղերս­ներ չու­նե­ցող շմիր­զա­խա­նյա­նա­կան կեց­ված­քի հիմ­նա­վո­րում­նե­րը, ինչ­պես նաև այդ նույն քնն­չա­կան կո­մի­տեին թող­նենք մեր փո­ղի վրա էլ գերբ լի­նե­լու փաստն ա­պա­ցու­ցե­լը, թե չէ շու­շա­նիկ­միր­զա­խա­նյան­նե­րը եր­կի­րը հիմ­նի­վեր են հա­նել վա­ճառ­քի ու դեռ որ անվ­րեպ հա­ջո­ղում են։
Այս փոք­րիկ լի­րի­կա­կան զե­ղու­մից հե­տո նո­րից անց­նենք բուն ա­սե­լի­քին։ Մենք չենք հաս­տա­տում, ա­ռա­վել ևս չենք հա­մա­ռապն­դում, սա­կայն կար­ծես թե սա՝ ի­րար այս պաս տա­լը, նման է հետ­քեր կորց­նե­լու փու­թա­ջան քայ­լե­րի։ Ե­թե սրա­նում չկա կրի­մի­նալ, մենք պատ­րաստ ենք մեր կաս­կա­ծի մա­սով մեր սխալն ըն­դու­նե­լու, թե­պետ չէր խան­գա­րի ի­մա­նալ, թե ինչ կապ կա վե­րը հիշ­ված եր­կու կազ­մա­կե­րու­թյուն­նե­րի՝ «DMH ստու­դիո­յի» ու «Մարս մե­դիա ին­տեր­թեյ­մն­թի» միջև, ով և կամ ով­քեր են կանգ­նած դրանց հետևում։


ՈՒ­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով ՀՀ հաշ­վեքն­նիչ պա­լա­տի դի­տար­կած այն­պի­սի ման­րա­մաս­նի, որ մոտ 100 մի­լիո­նի ծախ­սի կող­քին ֆիլ­մի ցու­ցադ­րու­մից որևէ գու­մար չի մուտ­քագր­վել կի­նո­կենտ­րո­նի ար­տա­բյու­ջե­տա­յին հա­շիվ (շատ մեղմ ա­սած՝ ակն­հայտ է վնա­սա­րա­րու­թյու­նը), հաշ­վետ­վու­թյու­նը հե­տաքր­քիր այլ դր­վագ­ներ էլ է պա­րու­նա­կում, նաև ո­րոնց պատ­ճա­ռով է ար­ժա­նա­ցել ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյա­նը ներ­կա­յաց­վե­լու «եր­ջան­կու­թյա­նը»։ Դրանց մենք չենք անդ­րա­դառ­նա, սա­կայն մի հու­շում-զգու­շա­ցում այ­նուա­մե­նայ­նիվ ու­զում ենք ա­նել։ Չլի­ներ «Սու­սե­րով պա­րը» կուլ տա­լու ան­պատ­ժե­լիու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը, չէր լի­նի «Տա­տի­կիս վար­սե­րը» ֆիլ­մի դեմ նա­խա­ձեռն­ված նող­կա­լի ար­շա­վը՝ Շ. Մ.-ի կեղծ մատ­նու­թյամբ ֆիլ­մը ե­րեք տա­րի հար­կա­դիր ար­գե­լան­քի տակ դնե­լը, չէին լի­նի «Սո­ղան­քի», «Չն­չի­կի», հա­րա­կից այլ ֆիլ­մե­րի հետ ե­ղած աղ­տե­ղու­թյուն­նե­րը, աչք չէր փակ­վի դրանց ֆի­նան­սա­կան չե­ղած հաշ­վետ­վու­թյուն­նե­րի վրա, «ապ­րանք­նե­րի հան­ձն­ման-ըն­դուն­ման» ակ­տե­րում կնշ­վեր ֆիլ­մե­րի ար­տադ­րու­թյան վրա կա­տար­ված ծախ­սե­րի հան­րա­գու­մա­րը՝ հնա­րա­վոր դարձ­նե­լով ՀՀ պե­տա­կան բյու­ջեից կա­տար­ված ներդ­րում­նե­րի փաս­տա­ցի փա­յա­բաժ­նի, իսկ ֆիլ­մի ցու­ցադ­րու­մից հե­տո նաև ակն­կալ­վող ե­կա­մուտ­նե­րի հաշ­վար­կե­լը։ Սա­կայն Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի ին­չի՞ն է թա­փան­ցի­կու­թյու­նը, երբ՝ պա­լա­տի ու­սում­նա­սի­րած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում խա­ղար­կա­յին ֆիլ­մե­րի ար­տադ­րու­թյան հա­մար տա­րե­կան տրա­մադր­վել է 280.000.0-300.000.0 հա­զար դրամ, մինչ­դեռ կի­նո­կենտ­րո­նի մաս­նակ­ցու­թյամբ նկա­րա­հան­ված ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­մից բյու­ջե է մուտ­քագր­վել 764,4 ու 1,846.0 հա­զար դրամ։ Խնդ­րեմ՝ հա­մե­մա­տեք ու փաս­տեք՝ սրա­նից էլ խայ­տա­ռակ կա­ռա­վա­րում կլի­նի՞,- նրա կյան­քի սկզ­բունք հռ­չակ­ված գոր­ծե­լաոճն ա­պա­հո­վում է իր իսկ ու­զա­ծը, իսկ այն, որ հայ կի­նոն պետ­բյու­ջեից հատ­կաց­ված 316,1 մի­լիո­նով 2018-2019 թթ. խր­վել է ա­վե­լի քան... ե­րե­սուն լիա­մետ­րաժ խա­ղար­կա­յին ֆիլ­մի վրա դր­ված մի­ջոց­նե­րի խոր­խո­րա­տում, որն ի­րա­կա­նում պե­տա­կան մի­ջոց­նե­րի խայ­տա­ռակ փո­շիա­ցում է, վատ­նում, մանր-մունր, ջր­վող բան է։
Մինչ­դեռ ու­նե­նա­յի՛նք պե­տա­կան մի­ջոց­նե­րի ծախ­սե­րի նկատ­մամբ պե­տա­կան հո­գա­ծու­թյուն ու­նե­ցող վե­րա­դաս, ա­ռանց վայր­կյան կորց­նե­լու ռինգ կհ­րա­վի­րեր մե­րօ­րյա կոմ­բի­նա­տո­րին ու նաև Վրաս­տա­նի կի­նոին­դուստ­րիա­յի հա­ջող­ված օ­րի­նա­կը վկա­յա­բե­րե­լով՝ հայ կի­նո­յում ստեղ­ծած ի­րա­վի­ճա­կի հա­մար հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն կպա­հան­ջեր նրա­նից և ոչ թե տա­րի­նե­րով կհո­վա­նա­վո­րեր պե­տա­կան մի­ջոց­նե­րով լա­վա­մարդ խա­ղա­լու նրա գա­վա­ռա­միտ խա­ղը, այդ խա­ղով պե­տա­կան մի­ջոց­նե­րի այ­սօ­րի­նակ փո­շիա­ցումն ու հա­մա­ռո­րեն կուլ կտար նրա՝ ժ/պ-ի ժամ­կե­տանց կար­գա­վի­ճա­կը։


Ի դեպ, պե­տա­կան հո­գա­ծու­թյուն չու­նե­ցող վե­րա­դա­սի ան­գոր­ծու­թյան ևս մեկ հի­շա­տա­կում, ո­րը ֆիքս­ված է ՀՀ հաշ­վեքն­նիչ պա­լա­տի ու­սում­նա­սի­րու­թյու­նում (տե՛ս՝ էջ 4¤. «ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան Կի­նո­կենտ­րո­նը գրանց­վել է պե­տա­կան ռե­գիստ­րում 18.09.2006 թ.-ին։ 14.07.2017 թ.-ին, կա­նո­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան ար­դյուն­քում, 5-րդ բա­ժի­նը (կազ­մա­կեր­պու­թյան կա­ռա­վա­րում) խմ­բագր­վել է նոր խմ­բագր­մամբ, հա­մա­ձայն ո­րի՝ «կազ­մա­կեր­պու­թյան կա­ռա­վա­րումն ի­րա­կա­նաց­նում են հիմ­նա­դի­րը, նրա լիա­զո­րած պե­տա­կան մար­մի­նը, կո­լե­գիալ մար­մի­նը՝ խոր­հուր­դը», ո­րը կազմ­ված է 7 ան­դամ­նե­րից։ Լիա­զոր պե­տա­կան մարմ­նի կող­մից խոր­հուրդ չի ձևա­վոր­վել։ Փաս­տո­րեն Կի­նո­կենտ­րո­նի կա­ռա­վա­րու­մը չի հա­մա­պա­տաս­խա­նում կա­նո­նադ­րու­թյամբ սահ­ման­ված ձևին»։


Խնդ­րեմ՝ սա էլ ՀՀ վե­րաքն­նիչ պա­լա­տի դի­տար­կումն ու փաս­տի ար­ձա­նագ­րու­մը, որ վե­րա­դա­սի հան­ցա­վոր ան­փու­թու­թյան, ան­հետևո­ղա­կա­նու­թյան ար­դյուն­քում կա­ռույ­ցի կա­նո­նադ­րու­թյու­նը դնե­լով մի կողմ՝ Շ. Միր­զա­խա­նյա­նը թույլ է տվել ինք­նի­րավ­չու­թյուն, բռ­նա­զավ­թել է հիմ­նար­կու­թյան կա­ռա­վա­րու­մը՝ թքած ու­նե­նա­լով օ­րեն­քի էլ, օ­րի­նա­կա­նու­թյան վրա էլ։
Սա պի­տի՞ մտա­հո­գեր ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյա­նը։
Ա­ռողջ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ պի­տի՛ մտա­հո­գեր։
Իսկ թե ին­չու չի մտա­հո­գում, դա էլ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի պար­զե­լիք խն­դիրն է, ե­թե ի­հար­կե մեր նպա­տակն ի­րա­վա­կան պե­տու­թյուն ու­նե­նալն է ու ոչ թե պե­տու­թյան հիմ­քե­րը թրա­շող­նե­րին հո­վա­նա­վո­րե­լը։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 7335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ