38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իշ­խա­նու­թ­յա­նը մտա­ծող, ազ­գա­յին դի­մագ­ծով քա­ղա­քա­ցի պետք չէ

Իշ­խա­նու­թ­յա­նը մտա­ծող, ազ­գա­յին դի­մագ­ծով քա­ղա­քա­ցի պետք չէ
24.07.2020 | 00:27

Ին­չու է հա­յին ու հայ­կա­կա­նու­թյա­նը պա­տե­րազմ հայ­տա­րա­րել այս իշ­խա­նու­թյու­նը։ Կր­թու­թյու­նը ոչ մի ազ­գա­յին տարր չպետք է ու­նե­նա, ոչ մի։ Պի­տի իս­պառ ջն­ջել հա­ջորդ սե­րունդ­նե­րի հի­շո­ղու­թյու­նից, թե ով է ին­քը, ինչ պատ­մու­թյան ու ար­ժեք­նե­րի կրող է։ «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը» ա­ռար­կա­յա­ցան­կից հա­նե­լուց հե­տո, հի­մա էլ «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յից «հայ»-ն են խլում։ Որ­տե­ղի՞ց այս մարդ­կանց մեջ այդ­քան ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն սե­փա­կան ազ­գի հան­դեպ։ Այս­քան տա­րի, որ դպ­րո­ցում գրա­կա­նու­թյու­նը հայ «տար­բե­րան­շա­նով» են ան­ցել, ի՞նչ է ե­ղել, ին­չու՞ է հի­մա ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րին այդ բառն այդ­քան ան­հան­գս­տաց­նում ու նյար­դայ­նաց­նում։ Բայց սա դեռ վեր­ջը չէ, նրանք մխրճ­վել են «Հայ գրա­կա­նու­թյան» մեջ ու ո­րո­շել դա­սագր­քից հա­նել մեր գրա­կա­նու­թյան ոս­կե­դա­րը։ Հաս­կա­նու՞մ եք՝ հայ մտ­քի փայ­լուն դա­րաշր­ջա­նը, երբ աշ­խար­հի ցան­կա­ցած եր­կիր կե­րա­զեր գրա­կան այդ­պի­սի աստ­ղա­բույլ ու­նե­նալ։ Իսկ մենք մեր ձեռ­քով վերց­նում ու մի կողմ ենք նե­տում այդ հարս­տու­թյու­նը։ Հա­րյու­րա­վոր տա­րի­ներ մեր թշ­նա­մին մեզ­նից գիրն ու գրա­կա­նու­թյու­նը, մշա­կույ­թը յու­րաց­րել, սե­փա­կա­նաշ­նոր­հել ու ի­րենն է հա­մա­րել, իսկ հի­մա մե՞նք ենք մեր ձեռ­քով նրան նվեր մա­տու­ցում։ Հա­նուն ին­չի՞։


Ըստ հան­րակր­թու­թյան պե­տա­կան ա­ռար­կա­յա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի, 5-րդ դա­րի գրա­կա­նու­թյուն հայ ժո­ղո­վուր­դը չու­նի, չի ու­նե­ցել Խո­րե­նա­ցի, Նա­րե­կա­ցի, Շնոր­հա­լի, Քու­չակ, Ֆրիկ, Սա­յաթ-Նո­վա... Սթափ ու­ղե­ղում չի կա­րող այս­պի­սի միտք տե­ղա­վոր­վել։ Մեզ՝ հա­յե­րիս, ծնն­դյան վկա­յա­կան տվող Խո­րե­նա­ցի, տիե­զե­րա­կան վար­դա­պետ Նա­րե­կա­ցի, շա­րա­կա­նա­գիր Շնոր­հա­լի, հայ­րեն­նե­րի Քու­չակ, սո­ցիա­լա­կան ա­նար­դա­րու­թյուն­նե­րի դեմ բո­ղո­քը երկ դարձ­րած Ֆրիկ, ա­շուղ, գրող Սա­յաթ-Նո­վա, ո­րի ժա­ռան­գու­թյու­նը ե­րեք ազգ վի­ճար­կում է... Ինչ­պի­սի՜ հարս­տու­թյուն, իսկ մենք ինք­նա­կամ հրա­ժար­վում ենք նրան­ցից։ Սա ի՞նչ է, ե­թե ոչ սե­փա­կան պատ­մու­թյան ու­րա­ցում, ազգն ար­մա­տից պո­կե­լու սար­սա­փե­լի քայլ։ Խո­րե­նա­ցին ի՜նչ ի­մա­նար, որ իր «Ողբն» այ­սօր ա­ռա­վել քան ար­դիա­կան է, ե­րիցս «Ող­բամ զքեզ, հա­յոց աշ­խարհ»։


Ոչ մի հիմ­նա­վոր­մամբ սա ար­դա­րա­ցում չու­նի։ Ա­ռա­վել ան­հե­թեթ է հն­չում, թե այդ հե­ղի­նակ­նե­րը դժ­վա­րա­մարս են ա­շա­կեր­տի հա­մար։ Հարց է՝ ի՞նչ քա­ղա­քա­ցի է պատ­րաս­տում մեր կր­թա­կան հա­մա­կար­գը՝ դյու­րա­մարս նյութ յու­րաց­նո՞ղ, չմ­տա­ծո՞ղ, չվեր­լու­ծո՞ղ, դի­մա­գիծ չու­նե­ցո՞ղ, որ­պես­զի հեշտ կա­ռա­վա­րե­լի՞ լի­նի ու ա­րագ զոմ­բիաց­վի՞։ Ինչ­պե՞ս է պա­տա­հել, որ նախ­կի­նում ա­շա­կերտ­նե­րը հաս­կա­նում էին այդ հե­ղի­նակ­նե­րին, իսկ հի­մա հան­կարծ դրանք ան­հաս­կա­նա­լի դար­ձան, ի՞նչ փոխ­վեց եր­կու տա­րում։ Ա­սում են, թե դպ­րո­ցում բա­նա­սեր­ներ չեն կր­թում, այդ տրա­մա­բա­նու­թյամբ կա­րող են քի­միան, ֆի­զի­կան ընդ­հան­րա­պես չդա­սա­վան­դել, դպ­րո­ցը քի­մի­կոս­ներ ու ֆի­զի­կոս­ներ պատ­րաս­տե­լու տեղ չէ։ Ինչ­քան ծան­ծաղ մտ­քեր կան, այս իշ­խա­նու­թյու­նից կլ­սես։ Ի՞նչ է ստաց­վում, սահ­մա­նին մեր զին­վո­րը պայ­քա­րում է մեր հայ­րե­նի­քի հա­մար, իսկ ներ­սում մենք մեր ազ­գա­յի­նի դե՞մ ենք պայ­քա­րում։ Նա­խա­րա­րու­թյու­նը պետք է ներ­կա­յաց­նի այն հանձ­նախմ­բի ան­դամ­նե­րի ցան­կը, ո­րոնք այս փն­թի ու դա­վա­ճա­նա­կան սր­բագ­րում­ներն են ա­րել «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յի մեջ։ Հան­րու­թյու­նը պի­տի ի­մա­նա, թե ով է ներ­սից աս­պա­տա­կում հայ գրի ու գրա­կա­նու­թյան, ազ­գա­յի­նի ու հա­յի դեմ։


Կա հս­տակ մի ի­րո­ղու­թյուն՝ թույլ, մի­ջակ, ոչ պրո­ֆե­սիո­նալ, ա­պազ­գա­յին, թե­րուս, հա­ճախ սեռ ու հայ­րե­նիք չու­նե­ցող ա­ռանձ­նյակ­նե­րը չեն կա­րող կա­յա­ցած, ա­մուր, ազ­գա­յին կր­թա­կան հա­մա­կարգ կա­ռու­ցել, ո­րով­հետև մի­նու­սը միշտ էլ նեղ­վում է պլյու­սի շր­ջա­պա­տում։ Սա է պատ­ճա­ռը, որ ա­մեն հնա­րա­վոր ու անհ­նար ձևե­րով չե­զո­քաց­վում են ա­ռողջ միտ­քը, մտա­ծող քա­ղա­քա­ցին և աշ­խա­տող հա­մա­կար­գե­րը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 14383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ