Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
21.08.2024 | 00:01

Փրկի՛ր ինձ, Տե՛ր,

սատանայի գաղտնաձիգ նետերից,

որ բազում մեքենայություններով պատելով,

պաշարում է ինձ:

Հափշտակելով միտքս,

գերեվարում է մեղքերի ցանկությամբ,

թշնամիներիս կողմից ենթարկելով ինձ ծաղր ու ծանակի:

Փրկի՛ր ինձ, Տե՛ր:

Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ