Գիշերը կանգնած էի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի հատվածում, երբ ուժեղ անձրև սկսեց:
Ինքս թրջվելով ուշադիր նայում էի, արդյոք մարդկանցից թեկուզ մեկը շտապե՞ց հեռանալ:
Ներսս հպարտությունից տակնուվրա էր լինում, որովհետև որևէ մեկը չհեռացավ:
Ընդհակառակը մարդիկ մեկը մյուսի մասին հոգալով անձրևանոցների տակ էին, ոմանք անձրևի տակ հանգիստ կանգնած:
Ես հասկացա ինչ որակի մարդիկ են փողոց դուրս եկել:
Պինդ, հաստատակամ, հանուն պետության, ամեն զրկանքի պատրաստ...
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ