ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հիսուս Քրիստոս. «Դրա համար եմ ծնվել և աշխարհ եկել, որ վկայեմ ճշմարտության մասին» (Հովհ. 18։37)

Հիսուս Քրիստոս. «Դրա համար եմ ծնվել և աշխարհ եկել, որ վկայեմ ճշմարտության մասին» (Հովհ. 18։37)
08.05.2024 | 15:01

Նիկոլ Փաշինյանը գյումրիից սկսելով իր քայլը, 2018 թ. ապրիլի 13-ին հասավ Երևան, Ազատոթյան Հրապարակ: Հաջորդ օրը, ամսի 14-ին Ազատոթյան Հրապարակում ինձ մոտեցավ «Кавказский узел»-ի լրագրող Տիգրան Պետրոսյանը, միացրեց ձայնագրիչը և խնդրեց կարծիք հայտնեմ Փաշինյանի նախաձեռնության մասին: Ես խնդրեցի նրան անջատել ձայնագրիչը, որովհետև չէի ցանկանում իմ հրապարակային խոսքով որևէ կերպ խանգարել իրականացնելու ժողովրդի «Մերժիր Սերժին» երազանքը:

Ձայնագրիչն անջատելուց հետո ասացի` ամենայն հավանականությամբ, բայց մեծ դժվարությամբ, Նիկոլը կհաղթի և երկրում տեղի կունենա իշխանափոխություն: Իսկ երկրում բարեփոխում, արմատական փոփոխություններ կլինեն թե չէ` մեծ հարցական է: Նիկոլը չունի, փիլիսոփայորեն ու գիտականորեն հիմնավորված գաղափարախոսություն և ազգային արժեհամակարգ (երկրում չկա ոչ փիլիսոփայություն, ոչ էլ լուրջ գիտություն): Ցավալին այն է, որ իր շուջն էլ չկա մարդ, ով կկարողանա այդ հարցում նրան օգնել: Բայց մեր դժբախտությունն այն է, որ երկրում որևէ մեկը չի կարող նրան այդ հարցում օգնել. ոչ ոք չունի փիլիսոփայորեն ու գիտականորեն հիմնավորված գաղափարախոսություն ու ազգային արժեհամակարգ…Երկրում բարեփոխում կլինի թե չէ, կախված է նրանից, թե մենք կկարողանա՞նք, արդյոք, համագործակցել. ես նրան կարող եմ օգնել նշված հարցերում:

Տարիներ շարունակ փորձեցի հանդիպել Նիկոլի հետ և նրան օգնել: Բայց նա համառորեն խուսափում էր ինձ հետ հանդիպելուց:

Վերջին տարիների խայտառակ պարտություններից հետո, հատկապես «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է» հայտարարելուց հետո, ինձ համար պարզ դարձավ, թե ինչու էր խուսափում:

Նա Երկրում բարեփոխում իրականացնելու որևէ մտադրություն չուներ: Նա իշխանության էր եկել Լևոնի, Ռոբերտի և Սերժի հանցավոր ծրագիրը շարունակելու և ավարտին հասցնելու համար:

Հետևելով Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը և հաշվի առնելով որոշ հանգամանքներ, որևէ լուրջ հետևանք-արդյունք չեմ սպասում:

Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով տեղի ունենա իշխանափոխություն…

Ո՞վ և ինչպե՞ս պետք է պայքարի երկրի բոլոր ոլորտներում տիրող կեղծիքի ու տգիտության դեմ. հեշտ բան չէ` լինել Ճշմարտության Ճշմարիտ Մարտիկ:

Ճշմարտություն ամենից առաջ` ամենուր, ամեն ինչում և միշտ:

Հիսուս Քրիստոս. «Դրա համար եմ ծնվել և աշխարհ եկել, որ վկայեմ ճշմարտության մասին» (Հովհ. 18։37):

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ