Ւ՞նչ եք Առաքելական Հայ Եկեղեցու անունը ծամոն դարձրած շարունակ իմաստարկում, թե եկեղեցին քաղաքաքականությամբ է զբաղված, եկեղեցին քաղաքականությամբ է զբաղված:
Արդյո՞ք եկեղեցին քաղաքականությամբ էր զբաղված, երբ թուրքը մոտեցել էր Սարդարապատին:
Դա 1918 թվականի մայիսի 16-ին էր, երբ Արամ Մանուկյանը Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Շախաթունյանի հետ այցելեց Էջմիածին և հորդորում էր Գևորգ 5-րդ կաթողիկոսին ապահովության նկատառումներով ժամանակավորապես լքել էջմիածինն ու տեղափոխվել Բյուրական։
Հայրապետը ոչ միայն մերժեց պետական պատվիրակությանը, այլ Մայր եկեղեցուն ապավինելով կարգադրեց հնչեցնել Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների զանգերը:
Դա տագնապի ահասարսուռ կոչնակ էր, ահասարսուռ կանչ, որը հուրախություն հայ ժողովրդի դարձավ փրկության մունետիկ, փրկության զանգ։ Ի՞նչ էր անում Գևորգ 5-րդ կաթողիկոսը, ի՞նչ էր անում նա՛, ըստ Ձեզ` քաղաքականությամբ էր զբաղվա՞ծ, հա՞, քաղաքականությա՞մբ էր զբաղվում:
Ի՞նչ էր անում Ղևոնդ երեցը Ավարայրի ճակատանարտում:
Նա է՞լ էր զբաղված քաղաքականությամ:
Հա՞...
Հասկացե՛ք վերջապես` դանակը հասել է ոսկորին, այլևս նահանջի տեղ չկա, թիկունքում հայերնիքն է` մեր օջախները, մեր հայրերը, մայրերը, քույրերն ու եղբայրրները, մեր երեխաները։
Ո՞վ կուզի, որ տան դուռը բացի ու իր կնոջ մահճակալին հայտնաբերի եմշագլուխ թուրքին:
Բա էլ ու՞ր մնաց մեր տղամարդկությունը, պատիվն ու արժանապատվությունը:
Մահ կա, որ ավելին է, քան այսպիսի ստորացումը:
Դուք կգերադասեի՞ք նման գնով կյանքը:
Թուրքը ոչ միայն սահմանից անդին է, այլև մեր մեջ։
Հայ առաքելական եկեղեցին գիտե, երբ փրկության կոչնակ հնչեցնել։
Եթե կործանվող նավի ղեկին հայտնվել է Սրբազանը, ապա նա ականջալուր է ոչ միայն սեփական հոտի կանչին, այլև Աստծո կենարար Ձայնին։
Հասկացե՛ք պահի լրջությունը, ՀԱՍԿԱՑԵ՛Ք...
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ