Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ճանապարհը ճիշտ է

Ճանապարհը ճիշտ է
06.05.2024 | 15:16

Շուրջ 48 ժամ է, ինչ ներքին և արտաքին թշնամիները, իրենց պատկան տեղեկատվական խողովակների միջոցով, թիրախավորել են Հայ Առաքելական Եկեղեցին և որակում են այն որպես «ահաբեկչական կառույց»:

Հետաքրքիր, սակայն ոչ արտառոց իրավիճակ է ստեղծվել: Եվ այսպես` ով շարժվում և գործում է ազգային շահերից ելնելով, ՀՀ իշխանությունների և թշնամիների կողմից որակվում է «ահաբեկիչ», իսկ ով հայ ժողովրդին սպառնում է պատերազմով, որակվում է «փրկիչ», «խաղաղասեր»: Ով պայքարում է նվաստացման, պատվազրկման, արժեզրկման դեմ, ՀՀ իշխանությունների և թշնամի ուժերի կողմից որակվում է «ծայրահեղական», իսկ ով նվաստացած կեցվածքով սպասարկում է թշնամու շահերը` «կառուցողական»: Ով համերաշխության, միասնության և պայքարի կոչ է անում, ՀՀ իշխանությունների և թշնամու կողմից որակվում է «պատերազմ հրահրող», իսկ ով հայրենիքը հանձնում է թշնամուն, չի պայքարում իր երկրի տարածքային ամբողջականության համար` «Հայաստանի պաշտպան»:

Այս ամենից ելնելով՝ կարելի է արձանագրել, որ ճանապարհը ճիշտ է, հեղափոխությունը՝ կենսական նշանակության անհրաժեշտություն, և ուզենք թե չուզենք, կամա թե ակամա, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հայ ժողովուրդը պարտավոր է մասնակցել այս շարժմանը:

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 2637

Մեկնաբանություններ