Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Կորցնում են կենսական կապը սեփական ժողովրդի հետ ու կառավարողից վերածվում են վերակացուի

Կորցնում են կենսական կապը սեփական ժողովրդի հետ ու կառավարողից վերածվում են վերակացուի
23.04.2024 | 20:13

Հասարակության ուժն ու հզորությունը որոշվում է այն մարդկանց բացարձակ թվով և հասարակության մեջ նրանց կշռով, որոնք ի վիճակի են տարբերություն դնել հիմնարարի ու ոչ հիմնարարի, առաջնայինի ու երկրորդականի, լուրջի ու անլուրջի միջև։

Ժողովրդի մեջ կա նման մարդկանց մի կրիտիկական կշիռ, որից ներքև հասարակության մեջ դոմինանտ ուժ են դառնում ոչ հիմնարարի, երկրորդականի ու անլրջության կրողները։

Վերջիններս էլ, հեշտությամբ խաղալիք ու գործիք դառնալով օտար դոմինանտ ուժի ձեռքին, այս կամ այն չափով կորցնում են կենսական կապը սեփական ժողովրդի հետ ու կառավարողից վերածվում են վերակացուի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ