Ոչ մի տարբերություն չկա, թե երկիրն ում ազդեցության տակ է` Ռուսաստանի՞, ԱՄՆ-ի՞, Չինաստանի՞, թե՞ ցանկացած մեկ ուրիշի, եթե երկրի պաշտոնյաները, բիզնեսմենները, երգիչները, դերասանները, հասարակության մի մեծ հատված էլ հետները առավոտից իրիկուն մտածում են, թե ոնց հարստանան ու չվեն արևմտյան որևէ երկիր` վայելելու իրենց «կպցրածը»։ Այդպիսի երկիրն ապագա չի կարող ունենալ։
Ու այնպես չի, որ դա միայն Հայաստանին է վերաբերում։ Նույնը Ռուսաստանի մասին կարելի է ասել ու էլի շատ երկրների։ Էս քանդված ամբարտակը հենց դրա ապացույցն է։
Ստալինի ժամանակ սարքած ամբարտակները մինչև հիմա անխափան են, իսկ 2010-ին սարքածը քանդվում է։ Դա հենց ասածիս արդյունքն է։ Սարքողը միայն փող «կպցնելու» մասին է մտածել։
Նույնը Հայաստանում է կատարվում։ Միայն թե փող «կպցնեն» ու չվեն։ Իսկ էն հատուկենտ բիզնեսմենները, ովքեր դրսից եկան Հայաստան ու որևէ գործ ուզեցին բացել, մեծ մասը սնանկացավ։
Ռուսաստանը հիմա ինչ-որ քայլեր է անում դրա դեմն առնելու համար։ Եթե ստացվեց` ապագայում կդզվի։
Հայաստանում լրիվ հակառակն է կատարվում։ Ավելի մեծ թափով են ռեսուրսները դուրս գնում։
Միհրան Միրզոյան