Մեր կյանքի տարիները ժամանակի հարահոսով չեն չափվում միայն: Չափման շատ ավելի խստապահանջ ժամապահներ կան, որ հոբելյանից-հոբելյան հաշվետվություն են պահանջում մեզնից՝ ցանկալի հավելագրումների սողանցք չթողնելով:
Ժամանակի հարաշարժուն այս ընթացքի մեջ հիսնամյա հոբելյանն ամենապատասխանատուն է՝ յուրատեսակ մի ջրբաժան, արդեն անցածի ու դեռ անցնելիքի կայանատեղի:
Դուք, սիրելի Գրիգոր Մովսիսյան, այսօր դեմ-հանդիման եք այդ ջրբաժանին, թիկունքում ունենալով Ամրոց-ընտանիք՝ կյանքի անբաժան ուղեկից և չորս արու զավակ հիմնասյուներով:
Անսասան հաստատակամությամբ, ամենժամյա տքնանքով ու արժանապատիվ կենցաղվարությամբ եք ամրացրել այդ Ամրոցի պատերը, երբեք չմոռանալով, որ ցանկացած ամրոց անխոցելի է իր պարիսպներով: Հոգևոր ու ոգեղեն մեր արժեքներն են եղել Ձեզ համար այդ պարիսպները, որոնց պահպանման ու վերխոյացումի համար չեք խնայել ո՛չ ժամանակ, ո՛չ արդար վաստակ:
Բարի տարեդարձ Ձեզ, մտքի ու բազկի ամրություն, հայրենանպաստ ու ազգանվեր նոր ձեքբերումներ գալիք բոլոր տարիներին:
irates.am