Լիսաբոն, 1996 թիվ:
Այո, Լիսաբոնի գագաթնաժողովի մանակից բոլոր երկրները կողմ էին ԱՄՆ -ի ներկայացրած նախագծին՝ ԼՂ-ին հատկացնել ինքնավարություն Ադրբեջանի վարչական տարածքում :
ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանը վետո դրեց , այդ որոշումը չընդունվեց:
Օրվա վարչապետը դա հռչակում է, որպես Ղարաբաղի հանձնման փաստաթուղթ:
Իսկ ինչու՞ է ժամիշխանը մոռանում, որ եկավ 1997 թվականը և ՄԽ համանախագահները բերեցին Ղարաբաղյան խնդրի լուծման նոր փաստաթուղթ՝ Փուլային լուծման տարբերակը:
Որտեղ նույն ԱՄՆ-ը , Ֆրանսիան և Ռուսաստանը այլևս չէին անդրադառնում Ղարաբաղի կարգավիճակի հարցին:
Ողջ փաստաթղթում երկու անգամ է օգտագործվում կարգավիճակ բառը:
Մի անգամ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը հանվում է քննարկումից և թողնվում անորոշ ապագային,
և երկրորդ անգամ, հետևյալ ձևակերպման մեջ՝ հանրաքվեի միջոցով անկախություն ձեռք բերած ԼՂ տարածք, ադրբեջանցի տեղահանված բնակչությունը կվերադառնա այն ժամանակ, երբ ապագայում կլուծվի ԼՂ կարգավիճակի հարցը:
Չի մոռանում, պարզապես ձեռնտու չէ հիշել 1997 թ. այդ փաստաթուղթը, որը ՀՀ ղեկավարության և դիվանագիտության հաղթանակն էր ստեղծված տքնաջան աշխատանքի արդյունքում:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ