Հայաստանում կամ հայերը կարգուկանոն կհաստատեն, կամ՝ իրենց ձևերով այդ ամենը կիրականացնեն թուրքերը:
Հլը որ տեղի է ունենում երկրորդ տարբերակը:
Հլը որ չտեսնելու ենք տալիս հարյուրավոր թուրքական գործակալների գործունեությունը:
Չտեսնելու ենք տալիս 18-ի կեղծ հեղափոխությունը:
Աչքերիս առաջ պետական барыга-ները աճող սերնդին նստեցնում են թմրանյութի վրա, իսկ նրանց հովանավորները շարունակում են երկիրն օգտագործել որպես նարկոթրաֆիկի խաչմերուկ: Ոչ թե խաղաղության, այլ նարկոթրաֆիկի խաչմերուկ:
Զինկոմների ու քաղաքապետերի, մարզպետների ու կուսակցական այլ տեղային ֆունկցիոներների ձեռքերով մատաղ են արել մի ղջ սերունդ: Մարդկանց ուղարկում էին Արցախը պաշտպանելու, որպեսզի ամիսներ հետո նույն մարդիկ հիմնավորեին Արցախի Ադրբեջան լինելը:
Այս հանցագործությունների մասին պետք է ոչ միայն բարձրաձայնվեին, այլև լսումներ կազմակերպվեին Հայաստանի պառլամենտում: Բայց պառլամենտում վեր ընկած այսպես կոչված պատգամավորները փափուկ տեղավորվել են իրենց աթոռներին ու փող են աշխատում: Հատկապես զարհուրելի է այս համատեքստում ՝ մահ կամ ազատություն լոզունգով առաջնորդվող դաշնակների պահվածքը:
Սարսափեցնող է նաև զինվորականների, ԱԱԾ սպաների, ոստիկանների, դատավորների ու լրագրողական համայնքի ճնշող մեծամասնության վարքագիծը:
Այս կեղտը այս սուրբ հողի վրայից կամ հայը կմաքրի, կամ՝ այն իր ձևով կիրականացնի թուրքը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ