ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Նիկոլն ուզում է Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին պետական դավաճանությունների շարքը մի նոր հանգրվանի հասցնել

Նիկոլն ուզում է Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին պետական դավաճանությունների շարքը մի նոր հանգրվանի հասցնել
12.12.2023 | 14:25

Հայաստանում ադրբեջանական միայն մի անկլավ կա՝ Նիկոլը և իր ոհմակը

Երևանը, ավելի ճիշտ, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի իշխանությունը ու Բաքուն օրերս պայմանավորվեցին ոչ միայն գերիների և բանտարկյալների մի մասի փոխանակման և փոխվստահության շուրջ:

Ի՞նչ փոխվստահություն Քառուսունչորսօրյա պատերազմը սանձազերծած, Արցախը, Նիկոլի հետ միասին, հայաթափած, Հայաստանի և հայերիս արտաքին թշնամի և ցեղասպան Ադրբեջանի հետ, որի նախագահ Իլհամ Ալիևը դեռ 2018-ին, երևի ոգևորված Նիկոլի իշխանության գալով, Երևանը հրապարակայնորեն ադրբեջանական հինավուրց քաղաք է համարել՝ Էրիվան անվամբ, Վարդենիսն ու Սևանա լիճը նույնպես հայտարարել ադրբեջանական՝ Բասարգեչար և Գյոկչա անվանումներով, ինչպես նաև հայտարարել Սևանա լճում լողանալու մտադրության մասին: Ադրբեջանում նույնիսկ «Բասարգեչար» անվամբգինիենարտադրում :

Այս ամենը Հայաստանը կործանելու հստակ ռազմավարության հռչակված նպատակ է: Ալիևը, ընդ որում, ոչ մեկ անգամ, ըստ էության, հայտարարել է Ադրբեջանի ռազմավարական նպատակը՝ հասնել Հայաստանի կործանմանը, հետևաբար հերթական կեղծիքն է վերջերս Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի: Այս ամենի պայմաններում Ադրբեջանի հետ միասին փոխվստահության մասին հայտարարելը նույնն է, թե ցինիկաբար հայտարարել հերթական դավաճանական գործարքի նախապատրաստման մասին: Նույնն է, թե փափուկ բարձ դնելով հայ ժողովրդի գլխի տակ, նախապատրաստվող մահվանից առաջ նրան քուն պարգևել:

Նիկոլի ու նրա ոհմակի լկտիության աստիճանը նայեք… Իրենց պետական դավաճանության և Ալիևի, Ադրբեջանի հետ համագործակցության արդյունքում Արցախի հայաթափումից, Արցախից և Հայաստանից բազմահազար զոհերից, հենց Հայաստանին ահռելի վնասներ պատճառելուց, մի խոսքով, այսքան արհավիրքներից հետո դեռ հանդգնել են Ադրբեջանի հետ համատեղ հայտարարություն տարածել՝ դրանում նշելով, որ կողմերը մտադիր են «փոխվստահության ամրապնդման շոշափելի քայլեր ձեռնարկել»:

Բաքվի և նիկոլենց հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են նրանում, որ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգանքի վրա: Կողմերը խոստացել են շարունակել վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցների քննարկումը և կոչ են արել մյուս երկրներին աջակցել իրենց ջանքերին:

Որևէ հայ, անշուշտ, չի կարող դեմ լինել խաղաղությանը, բոլորից լավ մենք՝ հայերս գիտենք դրա արժեքը: Բայց խոսքն իրական, ոչ թե կեղծ ու ժամանակավոր խաղաղության մասին է: Ադրբեջանը «խաղաղության պայմանագրի» կնքմամբ նպատակ ունի հող նախապատրաստել Հայաստանին իր հետագա պահանջները ներկայացնելու, ինչպես ասում են, ոտք-ոտք առաջ գալու, ի վերջո, Հայաստանի կործանման իր ռազմավարական նպատակին հասնելու համար, իսկ Նիկոլն ու նրա ոհմակը նպատակ ունեն բավարարել Ալիևի պահանջները՝ անկախ դրանից բխող Բաքվի վերոնշյալ նկրտումների:

Նշված պայմանագրի կնքմամբ Ադրբեջանը գործնականում անհամեմատ մեծ հնարավորություններ է ստանալու Հայաստանին հետագայում, ընդ որում, շատ մոտ ապագայում իր կամքը, պահանջները թելադրելու: «Խաղաղության պայմանագիր» կոչվածով Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին Ադրբեջանին Տավուշի մարզից 7 գյուղեր և Արարատի մարզի Տիգրանաշենը հանձնելը չի նշանակելու միայն այդ յոթ բնակավայրի կորուստ, ինչը նույնպես անթույլատրելի է: Վերոնշյալ հանցավոր գործարքը նշանակելու է Ադրբեջանին արծաթյա սկուտեղի վրա մատուցել Հայաստանիավելիքան 100 բնակավայրինկատմամբռազմականօպերատիվհսկողությունիրականացնելուհնարավորություն :

Կեղծիք է նաև Բաքվի և նիկոլենց համատեղ հայտարարության այն դրույթը, թե Երկու պետությունների հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը հիմնված են տարածքային ամբողջականության սկզբունքների հարգանքի վրա: Դրանով Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ թե հարգվում, այլ ոտնահարվում է, իսկ «խաղաղության պայմանագիր» կոչվածով Հայաստանից ադրբեջանցի փախստականների վերադարձով մեր ազգային անվտանգությունը մի նոր սպառնալիքի տակ է հայտնվելու՝ առավել ևս, որ Բաքուն, կասկածից դուրս է, նրանց թվում Հայաստան կգործուղի իր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:

Եթե Հայաստանն ունենար ազգային անվտանգության ծառայություն, հոդվածի վերջում այս հոդվածից բխող համապատասխան խոսք կուղղեի նրան, բայց Հայաստանը, ցավոք, չունի ազգային անվտանգության ծառայություն, եղածը Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայություն է, որի դեպքում մեր ազգային անվտանգության ապահովումը դառնում է յուրաքանչյուր իրական հայի իրավասությունը և պարտականությունը: Չգիտեմ՝ հարկ կա՞ հիշեցնելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում նախատեսող, մեր ազգային անվտանգությունը նոր և աննախադեպ սպառնալիքների տակ դնող «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրումից հետո, որն իրավական առումով ի սկզբանե անվավեր կլինի, Նիկոլին ու նրա ոհմակին ԴԱԺԱՆԱԳՈՒՅՆ, բայց ԱՐԴԱՐԱՑԻ պատիժ է սպասվում…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ